«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 

Հայ դիզայներների առաջին ցուցահանդեսը արվեստասերին է ներկայանում բազմաժանր ցուցանմուշներով

Այլ

Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդամների «Ակունքներից ապագա» խորագրով ցուցահանդեսը բազմաժանր է ու ակնահաճո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանաբնակ արվեստասերները ունեն մեկ շաբաթ՝ ներկա գտնվելու Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման նախագահ, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանը ներկայացված են 34 հեղինակների 200-ից ավելի աշխատանքներ: Նրա խոսքով՝ ցուցադրված են գեղանկարչական, կերամիկական, արծաթագործական, դիզայներական ամենատարբեր ուղղությունների(գրաֆիկական, ինտերիեր, հագուստի, լուսանկարչական դիզայն) աշխատանքներ: «Սա անդրանիկ ցուցահանդեսն է, որին հրավիրված են Էկոնոմիկայի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարություններից: Խորագիրն է «Ակունքներից ապագա», ինչու, որովհետև այն ժողովուրդը, ով չի կարող հենվել իր ակունքների վրա, չի կարող ստեղծել իր ազգային կերպարին համահունչ աշխատանք, չի կարող քայլել առաջ: Համաշխարհային մեծություններ են դարձել նրանք, ովքեր ունեն խիստ ազգային մտածելակերպ ու ստեղծագործել են ազգային հիմքի վրա»,-ասաց Էդուարդ Սեդրակյանը: Նրա տեղեկացմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում են թե տղամարդիկ, թե կանայք, ամենատարբեր տարիքի ստեղծագործողներ: Ամենափոքրը 15 տարեկան է, ամենամեծը՝ 72: Սեդրակյանը կարևորեց, որ հայ դիզայներների աշխատանքները լայն կիրառություն ստանան Հայաստանի արդյունաբերությունում՝ ապրանքները շուկայում առավել գրավիչ դարձնելու համար:

15-ամյա Ռաֆայել Խաչատրյանը ցուցահանդեսին ներկայացել է լուսանկարներով, որոնք հիմնականում պատկերում են սրբավայրեր ու խաչքարեր, փորձել է ընտրել ամենահաջողվածները: Պատանին եկեղեցիներ ու սրբավայրեր լուսանկարելն իր հոբբին է համարում՝ նշելով, որ լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է 6 տարեկանում: «Այս լուսանկարներով փորձել եմ վեր հանել մեր հին ժառանգությունը, որոնք նաև բարձիթողի վիճակում են»,-ասաց Ռաֆայել Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լուսանկարների իր արխիվում արդեն 2000-ից ավել հաջողված լուսան կարներ ունի: Ցուցահանդեսների է մասնակցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, վերջերս էլ մասնակցել է Արտֆեստ երիտասարդական փառատոնին ու լավագույն լուսանկարչական աշխատանք մրցանակին արժանացել:

Երիտասարդ հեղինակ Աննա Ավալյանի աշխատանքներն են ֆիրմային լոգոտիպերն ու պլակատները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսներին մասնակցությունը ոգևորում ու նոր խթան է տալիս ավելի լավ ստեղծագործելու և հետագայում հետաքրքիր աշխատանքներով հանդես գալու: Աննա Ավալյանը տեղեկացրեց, որ տարբեր ընկերությունների կողմից ստանում է լոգոների դիզայն կատարելու պատվերներ:

2013 թվականից Նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի անդամ Դավիթ Հակոբյանը, ով նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցն է, ցուցահանդեսին ներկայացել է երեք բնանկարով: «Լոռվա բնություն»-ը քերվածք է(մակերեսն աստիճանաբար քերելով բացում ու ստանում ես նկարը), «Թաղամաս Երևանում»-ը ՝ յուղաներկ է, իսկ «Հաղթանակի կամուրջ» նկարը գուաշով արված աշխատանք է: «Շատ եմ մասնակցել ցուցահանդեսների, այն ստեղծագործողին իրենց աշխատանքի մասին արվեստասերների արձագանքը ստանալու հնարավորություն է տալիս: Արվ եստասերների արձագանքներն օգնում են կողմնորոշվել հետագա անելիքներում, հասկանալ արդյո՞ք չենք ներփակվել մեր սուբյեկտիվության մեջ, որքանով ենք ընդունելի հանրության կողմից»,-ասաց երիտասարդ ստեղծագործողը:

Հագուստի դիզայն ժանրում ստեղծագործող Ինգա Դուդուկչյանը ցուցահանդեսին ներկայցել է երկու հավաքածուներով, որոնք ամենատարբեր ներշնչանքների արդյունք են: «Առաջին հավաքածուն կոչվում է գիծ և ծավալ, այն ամբողջովին հիմնված է կոնստրուկցիայի վրա ու հիշեցնում է քանդակագործություն, որովհետև երբ աշխատում եմ ՝ վերցնում եմ ընդամենը մկրատը և փորձում տալ ծավալներ, ինձ ավելի շատ հետաքրքրում է ծավալային մտածելակերպը: Հագուստի մոդելավորումը դիզայնի մեջ հնարավորություն է տալիս արտահայտել իմ մտքերը, ներքին հույզերը, գույնի, ծավալ ի, գծի հասկացումը, փնտրել նորարարական մոտեցումներ: Երկրորդ հավաքածուն ավարտել եմ այս տարի, այն նիդերլանդական մոտիվներով է: Հենց այդպես էլ վերնագրած է՝ «Հողմաղացների երկրի մոտիվներով»,-ասաց Ինգա Դուդուկչյանը: Նա ավելացրեց, որ հավաքածուն ստեղծել է ճամփորդելու արդյունքում, քանի որ մեծապես տպավորվել էր այդ երկրով: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած Հայաստանում հագուստների համար լայնաֆորմատ տպագրությունը կազմակերպելը բարդ է, բայց նա կարողացել է իր հավաքածուն ամբողջովին ստանալ Հայաստանում:

Անի Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներին
Ամենադիտված