Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով. նա ազատության մեջ է
Իրավունք
Այսօր բերման ենթարկված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանն ազատ են արձակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Հարությունյանը: Նա նշել է, որ իրեն բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։
«Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։ Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։
Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո՝ ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։
Սպասենք, տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի։ Շնորհակալություն անհանգստանալու համար։
Հ․Գ․ Անհասկանալի կերպով էջիցս ջնջվել է իմ գառումներից մի քանիսը, նաև այսօր հրապարակածս նյութը»,- գրել է Շահեն Հարությունյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին