«Արթիկ» ՔԿ դատապարտյալների համար հասանելի է առցանց պատվերի ծառայությունը
Իրավունք
Առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:
Շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:
Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով վերոնշյալ կայքէջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին