Թիվ 44 երթուղայինում քաղաքացու գրպանից գումար գողացողը հայտնաբերվեց
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 20.000 դրամ:
Անդրանիկ Ա.-ն խոստովանել է, որ այդ գումարը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ մի քաղաքացու գրպանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է տուժողը՝ 1954 թ. ծնված Վրույր Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին