Մաքսանենգները մեծ քանակությամբ անօրինական դեղորայք են փորձել ներմուծել Հայաստան
Իրավունք
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք:
Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում՝ Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների սրահներում ու բեռնախցիկներում հատուկ հարմարեցված թաքստոցներից և տարբեր երկրներից ՀՀ ուղարկված փոստային ծանրոցներից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին