Անդրիաս Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա անազատության մեջ
Իրավունք
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը:
Դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ՝ Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Ղուկասյանի փաստաբանը անհիմն է համարում դատարանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ իր պաշտպանյալը ազատության մեջ չի կարող խուսափել քննությունից։
Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին