Վերաքննիչը մերժել է Արայիկ Խանդոյանին ազատ արձակելու բողոքը
Իրավունք
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպանների՝ նրան ազատ արձակելու պահանջով բողոքը: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան:
«Դատարանից որևէ այլ բան չէինք էլ սպասում, դատական նիստի ժամանակ էլ հայտարարեցինք, որ կոնկրետ այս գործով արդարադատություն չկա, եթե դատարանն իրականացներ արդարադատություն, ապա առաջին ատյանի դատարանը Արայիկ Խանդոյանին կալանավորելու որոշում չէր կայացնի: Քաղաքական պատվեր է, որը շարունակում է մնալ»,-նշեց Արայիկ Պապիկյանը:
Նշենք նաև, որ ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը դատական սանկցիա էր կիրառել ու հեռացրել նիստերի դահլիճից:
ՀԻշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին