Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քաղաքական ցինիզմի ավելցուկ

Հրապարակումներ

Երբ ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո իշխանության որոշ շրջանակներ արմատական ընդդիմությանն առաջարկեցին վայր դնել մանդատները, ապա սկսեցինք գործ ունենալ ակնհայտ քաղաքական ցինիզմի հետ: Նույնիսկ քաղաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները կարող են արմատապես փոխել կուսակցությունների մարտավարությունը, տեղաշարժեր առաջացնել կուսակցական մարմիններում, սակայն չեն հանգեցնում պատգամավորական մանդատները վայր դնելուն:

Բայց քաղաքակիրթ աշխարհին հանգիստ թողնենք, որովհետև նրա քաղաքական մշակույթն արժե վկայակոչել, եթե անցկացնում ենք ընտրություններ, որոնք գոնե հեռավոր նմանություն կունենան եվրոպական ընտրություններին: Հայաստանյան ընտրությունները տեղավորվում են «քաղաքական առևտրի» տրամաբանության մեջ:

Ընդ որում՝ այդ տրամաբանության կրող են թե՛ իշխանությունները, և թե՛ իրենց ընդդիմադիր համարողները: Բայց, եթե վերադառնանք իշխանության որոշ շրջանակներում արմատավորված տրամաբանությանը, ապա այսօր խորհրդարանում հանրապետական ոչ մի պատգամավոր չպետք է լիներ, որովհետև գործող ԱԺ-ի ձևավորման լեգիտիմությունը վիճահարույց է անգամ միջազգային զեկույցներում: 

Բայց, եթե նույնիսկ ընդունենք, որ գործող խորհրդարանը, որի մեծամասնությունը հանրապետականներ են, լեգիտիմ է, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավորները դարձյալ պետք է վայր դնեն մանդատները:

Առնվազն այդպես պետք է լինի ընդդիմությանը «մանդատազրկողների» տրամաբանությամբ, որովհետև ՀՀԿ-ի թեկնածուները նույն Գյումրիում և Վանաձորում տոկոսային արտահայտությամբ, ավելի քիչ քվեներ են ստացել՝ կասկածի տակ դնելով խորհրդարանական այսօրվա մեծամասնության քաղաքական լեգիտիմությունը:

Եթե խոսենք քաղաքական պատասխանատվության մասին, Հովիկ Աբրահամյանի օրինակով, թոշակառու պետք է դառնան բոլոր այն պատգամավորները, ովքեր սատարել են նրա կառավարությանը: Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն ասել է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել: Բա ովքե՞ր են տնտեսական շոկի պատասխանատուները, եթե ոչ՝ ձախողված կառավարությանը կրծքով պաշտպանողները: 

Բայց ցավալին այն է, որ ցինիզմը բնորոշ է ոչ միայն իշխանություններին, օրինակ, ՀԱԿ-ը թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում վերջին հորիզոնականում է հայտնվում, հետո սկսեց ընտրողներին անուղղակի մեղադրել կաշառվելու մեջ: 

Ընտրողները փող են վերցրել, գործարքի են գնացել իշխանությունների հետ. սա ճիշտ է, արդարացի է նաև իշխանությանը հասցեագրված քննադատությունը, բայց ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուն ընդդիմությունն է: Մարդիկ փողով են քվեարկում, երբ չեն տեսնում իրական այլընտրանք, փոփոխությունների հեռանկար:

Երբ մի քանի հարյուր ձայն ստացած կուսակցությունն ապրիլին իշխանափոխություն է խոստանում, իր ցինիզմով լյումպենացնում է հասարկությանը՝ ավելի հեշտացնելով ընտրական գործընթացը մանիպուլացնելու իշխանության գործը: 

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված