Աղվան Հովսեփյանն իր պաշտոնանկության մասին լուրերին քմծիծաղով է վերաբերվում
Իրավունք
Պարոն Հովեսփյանն այդ տեղեկություններին քմծիծաղով է վերաբերվում: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան, այսպես արձագանքեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե հաջորդ շաբաթ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Սոնա Տռուզյանը նախ այդ տեղեկությունները չակերտավոր որակեց, ապա հակիրճ հավելեց. «Այդ տեղեկություններին Աղվան Հովսեփյանը լուրջ չի վերաբերվում»:
Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու:
«Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է»,- գրել է թերթը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին