«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Տնտեսական-քաղաքական օլիգարխիան իր դեմ պետք է ունենա հավասար ուժ. քաղաքագետ

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում հետ խոսել ենք քաղաքական վերջին զարգացումներից:
Քաղաքագետն ընդգծում է՝ եթե քաղաքական զարգացումները նման ընթացք ունենան, ապա առաջիկայում մեզ սպասվում են բավականին հետաքրքիր խորհրդարանական ընտրություններ:

- Պարոն Շիրինյան, բոլորովին վերջերս հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Քաղաքական դաշտում բավականին նոր զարգացումներ տեղի ունեցան՝ հուշագրերի ստորագրում, դաշինքների ձևավորում: Ինչո՞վ էին այս ընտրությունները տարբերվում նախորդներից: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են առաջիկայում սպասվում:

- Ինձ թվում է, որ պառլամենտարիզմի տարրերն այս անգամ ուժեղացան: Դուք տեսաք, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին գլխավոր քաղաքներում, իսկ ամենաթեժը Գյումրին ու Վանաձորն էին, որտեղ հանրապետականները միանշանակ և հաղթական հաղթանակ չտարան: Եթե հանրապետականները Սարի Թաղի իրադարձություններից հետո հետևություններ մինչ օրս չեն արել, որ այդ ամենն իր հետ բերելու էր հեղափոխություններ, ապա պետք է հասկանան, թե ինչ դաժան ընտրություններ են եղել և ժողովուրդն ինչպես է ընդունել ընդդիմությանը:

- Այսինքն՝ ընդդիմությունը հաղթե՞լ է…

- Այսինքն՝ գոնե այս ընտրություններում չի չարաշահվել իշխանական ռեսուրսը: Ինձ թվում է, որ այս 25 տարիների ընթացքում մեր հարուստ դասակարգն անընդունակ է եզրակացություններ անել զարգացումներից, իսկ այսպիսի զարգացումներ ոչ ոք չէր կանխատեսում: Ժողովուրդն ասում է՝ իրա էշը քշում է, հիմա սա իշխանություններին է վերաբերում:

Անշուշտ, իշխանություններն այսպիսի պարտություն չէին ակնկալում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի մոտ առկա նիհիլիզմը, թե ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել, կամաց-կամաց մարում է: Բայց այդ ամենը տարօրինակ չէ, հակառակը՝ Հայաստանի ունեցած վիճակով ամեն ինչն էլ նորմալ է: Այսօր Հանրապետականի հաղթանակն ապահովում է ոչ միայն իշխանական ռեսուրսը, այլև անբնական դաշինքը, ինչն առավել տարօրինակ է, քան առկա նիհիլիզմը (նկատի ունի ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը,- հեղ.):

- Այսինքն՝ եթե չլիներ Դաշնակցությունն, ապա չէր լինի նաև հանրապետականների հաղթանակը:

- Այո, մի կուսակցություն, որը ծնվել է որպես սոցիալիստական-աշխատավորական և այսօր իշխանական ջրաղացին ջուր է լցնում ու ոտուգլուխ թիկունք կանգնում քաղաքական օլիգարխիային, սա շատ ավելի տարօրինակ է: Եթե դա չլիներ, ապա Հանրապետականը ոչ միայն հաղթանակ չէր ունենա, այլ իսկապես կլիներ պառլամենտարիզմ, և ով առաջինը լիներ, պայքարը կընթանար հենց նրա շուրջ: Բայց մի նկատառում ևս, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ինչ-որ տեղաշարժ կա: Այս ընտրությունները հենց դա փաստեցին: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին պետք է պատրաստվի՝ որոշ դասեր քաղելով հուլիս ամսին տեղի ունեցած իրադարձություններից և, եթե երկրի անվտանգությունն իսկապես նրանց համար այդքան կարևոր է, ապա պետք է այդ ամենը ճիշտ կազմակերպեն: Իսկ ընդդիմությունը պետք է հասկանա, որ իշխանական ընդդիմություն լինելով հնարավոր չէ իշխանական կուսակցությանն հաղթել ու ինչ-որ բան պարտադրել: Գյումրու և Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ դա այսօր պահանջ է:

- Այսօր նաև նոր ուժեր են ի հայտ եկել, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Այս դաշտում շատ ակտիվ խաղում են նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ ի դեմս «Հայկական Վերածնունդի»: Դուք՝ որպես քաղաքագետ և ՀՀ քաղաքացի, հավատո՞ւմ եք այս ուժերի անկեղծությանը:

- Հավատալը դնենք մի կողմ. քաղաքականության մեջ հավատալ բառ չկա: Կա քաղաքական գործընթաց և կան քաղաքական ուժեր, որոնց դիրքորոշումները հայաստանյան քաղաքական գործընթացներում պետք է ճիշտ լինեն: Տվյալ պարագայում՝ այդ ուժերի կողմից հուշագրի ստորագրումը ճիշտ էր, ինչ-որ տեղ՝ նաև արդյունավետ: Նոր ձևավորված ուժերն իրականում քաղաքականության մեջ հայտնի չէին, իսկ ԲՀԿ-ն էլ Գագիկ Ծառուկյանի վիրահատությունից հետո, ոնց որ վերակենդանացման բաժանմունքից դուրս գրված նոր հիվանդ լինի: Եթե այս ուժերը մինչև խորհրդարանական ընտրություններ իրենց նիշը պահպանեն և ժողովուրդն իսկապես համոզվի, որ իսկապես անկեղծ են, ապա առաջիկայում մենք կունենանք խորհրդարանական լավ ընտրություններ։

- Իսկ ՀՎԿ և ԲՀԿ համագործակցությունը մի փոքր տարօրինակ չէ՞:

- Ոչ, որովհետև համագործակցության մեջ տարօրինակ ոչինչ չի լինում: Ինչ տարօրինակության մասին է խոսքը:

- Դե, օրինակ, հող են նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար…

- Ոչ, ամենատարօրինակը, կրկնում եմ՝ Դաշնակցության ու ՀՀԿ-ի համագործակցությունն է: Եթե զարմանալու բան կա, ապա պետք է զարմանալ այդ համագործակցությունից: Բա ինչպե՞ս միավորվեն ընդդեմ իշխանության: Եթե նույնիսկ չեն էլ կարող հաղթել այս իշխանություններին, կարող են նույնիսկ ավելի լավ ու ամուր ընդդիմություն դառնալ:

- Բայց ժամանակին այդ ուժերը սատարում էին նաև Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը:

- Քոչարյանի վերադարձն այս ժողովրդի հոգեբանության մորմոքն է: Թե նա կվերադառնա, չի վերադառնա՝ նրա գործն է, բայց եթե վերադառնա, շատ ավելի լավ կլինի: Եթե Սերժ Սարգսյանը նորից մնա դերակատար, եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա… սրանք էլ նույն ասելու շարքից են: Ես կարծում եմ, որ տնտեսական-քաղաքական օլիգարխիան իր դեմ պետք է ունենա հավասար ուժ: Պարզ է ու արդեն ակնհայտ, որ ժողովուրդը միայն իր ռեսուրսով չի կարողանում պայքարել, հարց լուծել: Հիմա եկել է միմյանց դեմ հակադրվելու ժամանակը: Նույնիսկ, եթե Սերժ Սարգսյանը որոշի չհեռանալ քաղաքականությունից, նորմալ կլինի, որ վերադառնա Քոչարյան Ռոբերտը: Նրանց ռեսուրսները՝ նյութական, քաղաքական, մարդկային, կլինեն հավասար: Այսօր մեզ մրցակիցներ են պետք: Ճիշտ է, Ռ. Քոչարյանը լավ մրցակից չէ, բայց մրցակից է:

- Իսկ այս ուժե՞րը, որ դարձել են միասնական ընդդիմություն՝ ԲՀԿ, ՀՎԿ, «Լուսավոր Հայաստան», կկարողանա՞ն հակազդել իշխանություններին:

- Մենք տեսանք, որ Վանաձորում որոշակի հաջողություն արդեն գրանցել են: Հիմա կապրենք և կտեսնենք, թե այդ նոր ուժերը և ընդդիմությունն ինչ կանեն: Որքան լինեն անկեղծ ժողովուրդն այդքան կթեքվի դեպի իրենց կողմը, իսկ եթե ոչ՝ կնկատի ու կհեռանա: Այսօր ժողովրդին սատարող ուժ է պետք:

- Վերջին օրերին ուշագրավ փոփոխություն էր նաև Կառավարության կազմը: Ձեր կարծիքով՝ նորանշանակ վարչապետին կհաջողվի՞ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ այսօր մեր տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է: Դրա մասին խոսել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով նաև այն, որ մենք տնտեսական ռեսուրսներ գոնե այս պահին չունենք:

- Եթե Կարեն Կարապետյանը ժողովրդի վրա հենվի, ապա այո, կկարողանա: Եթե ոչ՝ ուրեմն զբաղվում է եղած վարչակարգի ռեմոնտով՝ վերանորոգմամբ: Շատ երկրներ քայքայված լինելով կարողացել են ոտքի կանգնել: Նույն Հարավային Կորեան:
Մենք մեր վարչապետին պետք է ցանկանանք քաջառողջություն, անփորձանք աշխատանք: Վստահ եղեք՝ ով որ ժողովրդի վրա հենվի, կհաղթի:

- Այսինքն՝ նախորդ երկու վարչապետները ժողովրդի վրա չհենվեցին, դրա համա՞ր չկարողացան:

- Ինչ է, դուք հավատո՞ւմ էիք Հովիկ Աբրահամյանի գիտելիքին ու կենսագրությանը, թե՞ էն մեկի ինտելեկտին ու կարողություններին: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ նոր վարչապետը ներսի կլաններից չէ: Ես հավատում եմ, որ նա կկարողանա: Բացի դա՝ երկրում ներքաղաքական իրավիճակ է փոխվում: Մենք չենք ուզում մեռնել, չէ՞: Մենք պետք է Կարեն Կաապետյանին օգնենք, որպեսզի երկիրը դառնա իսկական Հայաստան, ոչ թե օլիգարխիայի բոստան: Կփոփոխի՝ կմնա Հայաստանի պատմության մեջ, չի անի՝ էնքան են եկել ու գնացել, որ ոչ ոք չի էլ հիշում…

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Ամենադիտված