Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության գործով կան ձերբակալվածներ
Իրավունք
Գյումրիում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խուլիգանության գործով կան ձերբակալվածներ: Այս մասին հոկտեմբերի 15-ին նշեց Գյումրի այցելած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Անմիջապես հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ արդեն ունենք 2 ձերբակալված անձինք, այսօր առիթ կունենամ նաեւ քննության արդյունքներին ծանոթանալու եւ, ըստ անհրաժեշտության, ցուցումներ տալու»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Հոկտեմբերի 14ին 14:00ի սահմաններում Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում տեղի էր ունեցել ավտովթար, որին հաջորդել էր վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքել էին կրակոցների մասին տեղեկությունները:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժնի աշխատակցի զեկուցագրի համաձայն: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 4 փամփուշտ, վնասված մեքենաներ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով: Ըստ տեղեկությունների դեպքը սկսվել է ավտովթարից: Կասկածվողների մի մասը բերման է ենթարկվել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին