Սարի թաղի գործով միջնորդությունը մերժվեց
Իրավունք
Էրեբունու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Սարի թաղի գործով անցնող ամբաստանյալ Հրայր Իսախանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը։
Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվում է 9 քաղաքացի։ Նրանցիցի 4-ի գործը քննվում է նույն դատավարության շրջանակում։ Դատարանն այսօր քննության առավ միայն մեկ միջնորդություն։ Երկրորդը՝ ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, ներկայացրեց պաշտպան Դավիթ Մնացականյանը։
Դատարանը միջնորդությունը կքննարկի հաջորդ դատական նիստին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին