Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան 

Ով է յուրացրել մանկավարժների աշխատավարձերը

Իրավունք

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակեց, որ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ մշակույթի վարժարան ՊՈԱԿ»-ին դատի են տվել՝ չվճարված աշխատավարձերի և աշխատավարձերի վճարման կետանցի տուգանքների բռնագանձման պահանջով: 

Ճիշտ է, ՀՀԿ-ական ռեկտորը վրդովված հերքեց այդ տեղեկությունը, սակայն փաստերն այլ բան են ասում: ԼՈՒՐԵՐ.com-ին գործով փաստաբան Լևոն Սահակյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց:

Եվ այսպես՝ սույն թվականի օգոստոս ամսին «AM» իրավաբանական ընկերության Գյումրիի մասնաճյուղ են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության 30 ուսուցիչ և հայտնել, որ իրենց չի վճարվել 2013-2014թթ. ուսումնական տարվա դեկտեմբեր ամսվա աշխատավարձի գումարները:

Ոսուցիչները դիմել են «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ իրենց չվճարված աշխատավարձերը փոխհատուցելու պահանջով, սակայն ռեկտորից ստացել են պատասխան, որ աշխատավարձի համար սահմանված գումարը ժամանակին փոխանցվել է դպրոցին և ինստիտուտը ոչ մի պարտավորություն այժմ չի կրում: Իսկ թե ուր է գնացել փոխանցված գումարը, հայտնի չէ:

«Հոկտեմբերի 10-ին մեր կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության դեմ, չվճարված աշխատավարձի գումարների և աշխատավարձի վճարման կետանցված տոկոսների բռնագանձման պահանջի մասին: Գործում, որպես պատասխանող, ներգարվվել է Ինստիտուտը, քանի որ Կառավարության 03.12.2015թ. N1418-Ն որոշման համաձայն՝ «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է՝ միացվելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը»,- մանրամասնեց փաստաբանը: 

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Խաչիկի Ղազարյանին: Սահակյանի խոսքով՝ վարույթի հետագա ընթացքի մասին դեռևս տեղեկատվություն չունեն:

Հայցվորների ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը: Սահակյանն այդ առնչությամբ նշեց. «Աշխատավարձի գումարների չափը ճշգրտելու նպատակով հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ պատասխանողից աշխատավարձերի գումարների չափը հավաստող տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ, քանի որ ուսուցիչներն օրենքով սահմանված կարգով իրենց մոտ չեն ունեցել աշխատանքային պայմանագրի իրենց օրինակները: Մեր դիմումի արդյունքում ինստիտուտը տրամադրել է որոշ աշխատակիցների աշխատանքային պայմանագրեր, սակայն՝ առանց աշխատավարձերի նշման, ուստի՝ աշխատավարձերի չափի մասին հստակ տեղեկատվություն կարող ենք ներկայացնել ավելի ուշ»: Ստացվում է՝ բացի աշխատավարձերի չվճարումից, ուսումնական հաստատաությունն օրենքով սահմանված կարգով աշխատակիցներին չի տրամադրել նաև պայմանագրի իրենց օրինակը, որը ևս օրենքի խախտում է: 

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ դատավոր Հովհաննես Ղազարյանը որոշում է կայացրել հետ վերադարձնել հայցադիմումը, քանի որ հայցվորների անունից Դատարանին ներկայացվել է ոչ հստակ պահանջ: 

Դատարանը հետևյալ պատճառաբանությամբ է հետ վերադարձրել հայցը.

«Ծանոթանալով հայցադիմումին և դրան կից ներկայացված փաստաթղթերին, գտնում եմ, որ այն պետք է վերադարձնել՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվեն հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի' նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը»: 

Այսինքն՝ քանի որ ուսումնական հաստատությունը, ինչպես վերը նշեցինք, չի տրամադրել աշխատակիցների աշխատավարձերի չափի վերաբերյալ բավարար տեղեկություն, ապա հայցվոր կողմը հնարավորություն չի ունեցել հայցում նշել կոնկրետ գումար, հետևաբար՝ դատարանին ներկայացվել է ոչ հստակ պահանջ: 

Ի դեպ՝ ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել գոյացած պարտքի մասով, վստահեցնելով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում մոտ 20 մլն դրամի պարտք է մարվել, այդ թվում՝ աշխատավարձերի: Գրիգորյանի խոսքով՝ չվճարված է մնացել մեկ ամսվա աշխատավարձ՝ 1-2 մլն դրամի չափով:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից
Ամենադիտված