Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Բացառիկ վտանգավոր խաղ՝ Տիգրանի համար. Աշոտ Գրիգորյանը բացում է խաղաթղթերը

Հրապարակումներ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «հեռացավ» Հայաստանից, սակայն նրա անվան ու «Նաիրիտ» գործարանի շուրջ սկանդալային հայտարարությունները չեն դադարում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն իր հայտարարություններում նշել էր, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին թալանել է գործարանը:

Ի դեպ՝ Աշոտ Գրիգորյանը պատրաստ էր ներդրում կատարել և վերագործարկել «Նաիրիտ»-ը, սակայն հայրենի Կառավարությունը, ի դեմս նորանշանակ վարչապետ ու նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի՝ հրաժարվեց այդ ներդրումից, քանի որ գործարանի վերագործարկումից հետո բազմաթիվ հանցագործություններ, յուրացումներ կբացահայտվեին, ինչը ձեռք չի տալիս շատերին: Այդ իսկ պատճառով՝ արագացված ռեժիմով սնանկ ճանաչվեց «Նաիրիտ»-ը:

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշոտ Գրիգորյանի կողմից  իր հասեցին հնչած նման հայտարարությունները որակելով որպես զրպարտություն, դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել, և վնասի փոխհատուցման համար պայմանական 2 մլն դրամ բռնագանձել: Հայցադիմումն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն հայցը ոչ միայն Աշոտ Գրիգորյանի դեմ է, այլև մի քանի լրատվամիջոցների՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Ա1+» հեռուստաընկերության, «Մելտեքս» ՍՊԸ-ի, «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշեց՝ «մենք մեծագույն հաճույքով կդատվենք և մեր ծանր խաղաթղթերը կխփենք սեղանին»: 

«Տիգրանի առաջ դրել են մեր հայտարարությունը և ասել են՝ կամ մաքրվիր սրանից, կամ՝ մաքրիր այդ աշխատասենյակը՝ քո ներկայությունից: Երևի նման ինչ-որ մի բան է կատարվում, քանի որ անհնար է, որ նախկին վարչապետը, այսօր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, մատը մտցնի մեղվի բույնը և սկսի խառնել: Դա նրա համար բացառիկ վտանգավոր խաղ է և ճիշտ հակառակը՝ մեզ համար. մենք միայն կարող ենք երազել նման բան. մեծագույն հաճույքով կդատվենք և մեր ծանր խաղաթղթերը կխփենք սեղանին, որից հետո շատ հետաքրքիր կլինի Տիգրանի արձագանքը: Հիմա իմ վերջին խաղաթղթերը չեմ բացի: Այն, որ օֆշորային թալան էր կատարվել, այն, որ մինչ այսօր բացահատված չեն օֆշորային ընկերությունների սեփականտերերի անունները: Սա հանցագրծություն է՝ կատարված Տիգրան Սարգսյանի կողմից: Նա մինչ այսօր չի բացել փակագծերը և չի ասել, թե ովքեր են այդ պարոնները, որոնց խաթր գործարանը տալիս էր 40 միլիոնով, այնուհետև գումարները անհայտանում էին, վարկեր էին վերցնում, որոնք ևս անհայտանում էին, և այլն»,- մանրամասնեց Աշոտ Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ պետք է պահանջել Տիգրան Սարգսյանից՝ բացատրություն տալ, չէ՞ որ ինքը եղել է վարչապետ և «այդ խարդախությունների մեջ մեղադրվում է ինքը»: «Ամբողջ հայ ազգը այդ խարդախությունների մեջ մեղադրում է նրան: Ես չեմ մեղադրողը: Զարմանալիորեն՝ օֆշորային ընկերություններ՝ կապված «Նաիրիտ»-ի հետ, օֆշորային ընկերություններ՝ կապված Փայլակ Հայրապետյանի գործի հետ, այսինքն՝ եթե Միհրան Պողոսյանը օֆշորային գեներալ է հայտարարված, ապա՝ Տիգրան Սարգսյանը պետք է հայտարարվի օֆշորային մարշալ կամ գեներալիսիմուս, որովհետև նրա կողմից այդպես էլ չհերքվեց այն փաստը, որ ինքը Փայլակ Հայրապետյանի թալանի գործով օֆշորի մասնակից է եղել: Նրա հերքումները մանկական թոթովանքներ էին, ոչ թե հերքումներ: Պնդում եմ՝ թող Կիպրոսի հետ լավ աշխատեն, ու կպարզեն, որ բացառվում է Տիգրան Սարգսյանի ասածը, որ իր անունով օֆշորում հաշիվ են բացել, իսկ ինքը տեղյակ չի եղել: Այս ամենն իրար կողք դնելով, հասկանում ենք, թե ինչու հանկարծ Սամվել Կարապետյանին խնդրեցին սնանկության գործընթաց սկսել՝ փոքր պարտքի համար: Ինչու փոքր պարտքի համար սնանկության գործընթաց սկսեցին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության միջոցով, այն դեպքում, երբ Երևանի ՋԷԿ-ին ավելի մեծ գումար էր պարտք գործարանը»,- իր խոսքը եզրափակեց Աշոտ Գրիգորյանը: 

Վերադառնալով դատական հայցին, հայցվորի ներկայացուցիչը՝ «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական ընկերության իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, մեզ հետ զրույցում հայցի ներկայացման և գործի ընթացքի մասին մանրամասներ չհաղորդեց: 

Իսկ ահա դատավոր Հայարփի Զարգարյանը որոշում է կայացրել հայցադիմումը հետ ուղարկել հայցվոր Տիգրան Սարգսյանին՝ հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան»: 

Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 82 և 83 հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ՝ մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց (տվյալ դեպքում՝ Աշոտ Գրիգորյանը-խմբ.) մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են նաև այն դեպքերը, երբ բացի վերը նշվածից, ՀՀ իրավասու դատարանը կարող է քննել օտարերկրյա անձի մասնակցությամբ վեճ:

Տվյալ դեպքում՝ հայցվորի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող նշված է Աշոտ Գրիգորյանը, որի գտնվելու վայրի հասցե նշված է «Սլովակիա Բրատիսլավա Ստարա Վաժնորսկա 21831 4», մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս գտնվելու վայր ունենալու կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կետերից որևէ մեկի առկայության վերաբերյալ հայցադիմումում չի ներկայացվել որևէ հիմնավորում, և չի ներկայացվել համապատասխան փաստը հավաստող ապացույց:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված