Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան 

«Նաիրիտ»-ը սննկացրել են առողջացնելու համար. գործարանի տնօրենի զավեշտալի պատասխանները

Իրավունք

Արդեն տեղեկացրել ենք, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի սնանկության գործով արագացված դատական նիստ: Ի դեպ՝ նիստն ի սկզբանե նշանակված է եղել 2017 թվականի հունվարի 25-ին: Դատարանը որոշել է ՀԷՑ-ի հայցի հիման վրա գործարանը սնանկ ճանաչել: 

Ըստ դատական ակտի՝ որոշվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ 15 օրվա ընթացքում։

Ուշագրավ է, որ նման վճիռ է կայացվել այն ժամանակ, երբ եվրոպական ընկերության կողմից ներկայացվել էր առաջարկ՝ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, Էներգետիկայի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը առաջարկներ ներկայացնելու պայմանով և հանկարծ՝ օգտագործում են Սամվել Կարապետյանի ազդեցությունը «ՀԷՑ»-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ «Նաիրիտ»-ը շտապ կարգով սնանակացելու գործում:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի ներկա տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ասաց, որ նորմալ է ընդունում դատարանի որոշումը: Տնօրենը գործարանի սնանկության վերաբերյալ մեր հարցերին քմծիծաղով էր պատասխանում: «Սնանկացումը նաև նախատեսում է առողջացման ծրագիր: Սնանկ ճանաչելը գործարանի առողջացման ուղիներից մեկն է»,- ասաց նա: 

Ըստ նրա՝ բնական է, որ դատական նիստը տեղի է ունեցել արագացված կարգով և օրը փոխվել է. «Ժամկետներն ինչ կապ ունեն»: Տնօրենը նշեց, որ ինքը հույս ունի, որ սրանից հետո գործարանի առողջացման ծրագիր են մշակելու: 

Իսկ ահա գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն այլ կարծիք ունի գործարանը սնանկ ճանաչելու և դատական նիստը արագացված կարգով անելու վերաբերյալ: 

«Սա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք երկու տարուց ավել պայքարում ենք «Նաիրիտ»-ի համար, և, կարելի է ասել, բավական հաջողություն ենք ունեցել: Եթե չլիներ նաիրիտցիների պայքարը, նրանք վաղուց էին «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչել: Երևի պարզ է, թէ ինչու են դատը փոխել ու առաջ գցել: Դրան միայն մի պատճառ կա՝ մեզանից են վախեցել, քանի որ մենք միշտ մասնակցել ենք դատերին: Այսինքն՝ առ այսօր մենք մեզանից ուժ ենք ներկայացրել և մեր պայքարի թափը եթե չգցենք, այս որոշումը կմնա թղթի վրա և իրականություն չի դառնա: Մի մոռացեք, որ կա ներդնող, և նա պատրաստ է մեր հետ միասին պայքարել «Նաիրիտ»-ի վերաթողարկման համար»,-տեսակետ հայտնեց Իսրայելյանը: 

Նա դիմեց մինչ այս պահը պայքարող և չպայքարող նաիրիտցիներին. «Փորձեք համախմբել ձեր շուրջ նաև հուսահատվածներին, եկել է հարցի վերջնական լուծման ժամանակը: Մինչև հունվարի 20-ը բան չի մնացել: Պետք է ամեն ինչ անել, որ մրցույթը կայանա: Այդ ժամանակ, վստահ եմ՝ էլ պատճառներ չեն կարող բերել և «Նաիրիտ»-ը հաստատ կաշխատի»: 

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից
Ամենադիտված