Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ նորագյուղցի «Բոգո»-ն ձերբակալվել է
Իրավունք
Ինքնիրավչության կասկածանքով ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի Ռուբեն Կոստանյանը (նախկինում Սիմոնյան)՝ մականունը՝ «Բոգո»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից՝ խոստանալով՝ ավելի ուշ մանրամասն հաղորդագրություն տարածել:
Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ՝ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին:
Նշված հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ 300.000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նշենք, որ նորագյուղցի «Բոգո»-ն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն է և բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում, առավել հայտնի է՝ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի՝ Փակ շուկայի մոտ կազմակերպված միտինգներից, ռազբորկաներից և տարատեսակ քրեական պատմություններից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին