«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողը
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Զ.-ին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ 49-ամյա տղամարդը 2016 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցների նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին