8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Կառավարության տնտեսական փուչիկը

Հրապարակումներ

Նոր կառավարության ձևավորումը հույս էր ներշնչում, որ ի վերջո գեղեցիկ բաժակաճառերին և բարի ցանկություններին փոխարինելու կգան գործնական քայլերը և լուծում կստանան հասարակությանը հուզող մի շարք կարևոր խնդիրներ: Այսօր պնդել, որ կարապետյանական մոդելը տապալվել է, իհարկե, սխալ կլինի, սակայն հասարակության շրջանում արդեն իսկ նկատելի են հիասթափության նշաններ:

Հիմնական ակնկալիքները կապվում էին տնտեսության զարգացման նոր ուղենիշների հետ, որոնք էլ պետք է առաջարկեր Կարապետյանի թիմը: Եվ մինչ ժողովրդի աչքը ջուր է կտրում տնտեսական աճին սպասելիս՝ կանխատեսումները խիստ տարբերվում են նախանշված թվերից: 2,2 % տնտեսական աճի փոխարեն լավագույն դեպքում ունենալու ենք 1% տարեկան տնտեսական աճ, ինչը վկայում է, որ տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Լուծում չի ստացել նաև ֆինանսական հոսքերի խնդիրը, ներդրումները գնալով պակասում են. 2008 թ.-ին արտաքին ներդրումները եղել են ՀՆԱ-ի ուղղակի 40 տոկոսը, այսօր այդ ներդրումը 20 տոկոսից էլ իջել է:

Պարզից էլ պարզ է, որ միայն դրայվի և բազմանշանակ ժպիտների հաշվին այս խնդիրները լուծում չեն ստանալու: Ավելին, հասարակության մի ստվար զանգված չէր հասցրել  ուշքի գալ հերթական հիասթափությունից, երբ կառավարությունը, ի դեմս վարչապետի՝ հայտարարեց, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան: Ինչպե՞ս կարելի է աշխատել խնդրի լուծման ուղղությամբ, երբ անգամ չես ընդունում այդ խնդրի առկայության փաստը: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը տնտեսական ոլորտում ունի իրականության օբյեկտիվ գնահատման, այլ կերպ ասած՝ իրերն իրենց անունով կոչելու խնդիր:

Տնտեսական բեռը քաղաքացիների վրա շարունակում է ավելանալ, քանի որ տնտեսական աճ չկա, կառավարության միակ գործընթացն է դառնում հարկերի ավելացումը: Հայաստանում վարվում է գործող ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն: Տնտեսական քաղաքականության ողջ փիլիսոփայությունը սա է՝ վերաբաշխում: Հավելյալ ռեսուրս ստեղծել, ստեղծել պայմաններ, որ տարբեր ոլորտներում մրցակցություն լինի, ներդրումներ լինեն, ավելի շատ սուբյեկտներ առաջանան, ավելի շատ հարկ մուծեն ՀՀ բյուջե. նման մոտեցումներ բնավ չկան, միակ մոտեցումն է՝ վերաբաշխել գոյություն ունեցող ռեսուրսները:

Հունվարի մեկից եկամտային հարկը կրկին բարձրանալու է, շարունակ բարձրացող հարկերը Հայաստանում՝ կլինի 1000-ական դրամների տեսքով, թե այլ, բոլորն, իհարկե, հարկատեսակներ են, և դրանում է կայանում ամբողջ կառավարման փոփոխությունը: Կարեն Կարապետյանը ո՛չ հարկային օրենսգիրք է փոխում՝ մեսիջներ հղելով տնտեսվարողներին, որ տնտեսությունն այլ փուլ է մտնում, ո՛չ էլ որևէ այլ խնդիր լուծում:

2008 թ.-ի ճգնաժամից հետո հանքահումքային ռեսուրսների բարձր գների և տրանսֆերտների վրա հիմնված տնտեսության մոդելն այլևս չի աշխատում: Այն իրեն սպառել է: Պետք են հստակ քայլեր՝ ինովացիոն, բարձր վարձատրվող և մոդեռնիզացված տնտեսություն կառուցելու համար: Սակայն կառավարությունն այժմ իրավիճակային լուծումներ է փորձում գտնել, պարտքեր է վերցնում: Այսպես կարելի է ժամանակ ձգել, բայց՝ ոչ երկար: Արտաքին պարտքն արդեն հատել է ՀՆԱ-ի 50%-ի սահմանգիծը, իսկ պետական և մասնավոր սեկտորների պարտքը միասին՝ ՀՆԱ-ի 85%-ն է կազմում, ինչն արդեն վտանգավոր է: Հետևաբար, նոր կառավարության տնտեսական փուչիկի պայթելը դառնում է պարզապես ժամանակի հարց:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված