Հաց բերող Արթուր Սարգսյանը ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել. ՔԿՀ
Իրավունք
Դատապարտյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել, ինչի հետևանքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է տարբեր հետազոտությունների, այնուհետև հետ վերադարձել քրեակատարողական հիմնարկ:
Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին տարածված տեղեկությունները ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հայտնելով նաև, որ Արթուր Սարգսյանն այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում, և որ նրա հետ ամեն ինչ կարգին է: «Բուժման հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ կորոշվի նրա հետ կապված»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսյան դեպքերից հետո, երբ իր անձնական մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով՝ հաց հասցրել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր»-ի անդամներին, ով այսօր արդեն գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:
Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի հետ:
Այսօր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայտարարություն այն մասին, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին