Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար պահանջեց 2 տարի 6 ամսվա ազատազրկում
Իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը շարունակվում է: ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած հերթական դատական նիստի ժամանակ գործով դատախազ Վահե Դոլմազյանը Սաֆարյանի համար պահանջեց 2 տարի 6 ամսվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ոստիկանների և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների միջև վիճաբանությունն ու քաշքշուկը տեղի էր ունեցել 2016թ-ի Ամանորի գիշերը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին