«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ) Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ) Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ) Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո Բուլսում Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին Քաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) ՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը 

Մարդիկ հլու-հնազանդ ծառայել են, պաշտոններ զբաղեցրել, հիմա արթնացել են ու երկրում խնդիրներ նկատել. Գառնիկ Իսագուլյան

Քաղաքական

Շատ մեծ տարբերություն կա այն մարդկանց, ովքեր գործադիր իշխանությունում լուրջ պաշտոններ չեն զբաղեցրել և ուզում են քաղաքականություն վերադառնալ, և նրանց միջև, ովքեր ժամանակին առանցքային նախարարություններ են ղեկավարել, և հանկարծ արթնացել են ու հասկացել, որ երկրում, որտեղ իրենք ապրել են ու անընդհատ զբաղեցրել տարբեր պաշտոններ, լուրջ խնդիրներ կան: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանն, այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Ես հարգանքով եմ վերաբերվում բոլորին, ովքեր փորձում են քաղաքականություն վերադառնալ, երկրի զարգացմանը նպաստել, որովհետև դա յուրաքանչյուրի իրավունքն է, բայց խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե տվյալ անձնավորությունը մինչ այդ ինչ գործունեություն է ծավալել: Սա շատ կարևոր է»,- ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը ևս իշխանությունների հետ ժամանակին ունեցել է տարաձայնություններ ու այդ պատճառով տարբեր պաշտոններից է հրաժարվել, բայց մինչև հրաժարվելը՝ ինքը հստակ դիրքորոշում է հայտնել: «Երբ տեսա, որ իմ ասածները չեն ընդունվում, հրաժարական տվեցի: Մարդիկ հլու-հնազանդ ծառայել են, պաշտոններ զբաղեցրել, հիմա արթնացել են ու երկրում խնդիրներ նկատել»,- հեգնեց նա:

Նրա խոսքով՝ ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլև մյուս նախկին բոլոր պաշտոնյաները պետք է նախ հետադարձ հայացքով նայեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց պաշտոնավարման օրոք, իսկ հետո քաղաքական հայտարարություններ անեն. «Թող մի հատ տեսնեն՝ ինչ վիճակ է այդ գերատեսչությունում, ով է մեղավոր և ինչ պատճառներով, նոր՝ մտահոգություններ հայտնեն երկրում առկա խնդիրների վերաբերյալ, իսկ երբ հայտարարություն են անում, անպայման հաշվի առնեն այդ հանգամանքը: Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն Սեյրան Օհանյանի մասին, այլև՝ մյուսների: Ես ո՛չ դատարանն եմ, ո՛չ էլ դատավորը, բայց խնդիրների մասին պետք է խոսեն նաև պաշտոնավարման օրոք»,- հավելեց նա:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ ինքն ունի որոշակի փաստեր, թե ապրիլյան պատերազմ «անակնկալի» հիմնական մեղավորներն ովքեր են, բայց եթե այսօր այդ նույն մարդիկ հեռացվում են իրենց զբաղեցրած պաշտոններից՝ արդեն շատ ցցուն թերացումների համար, դա չի նշանակում, որ պետք է խոսեն երկրում առկա խնդիրների մասին. «Նրանք մինչ այդ էլ են տեսել այդ խնդիրները, բայց չեն բարձրաձայնել այդ մասին: Նախ մարդը պետք է կարողանա ինքնաքննադատաբար մոտենալ իր թերացումներին և հայտարարել, որ ինքը 100 տոկոսով մեղավոր է, նոր խոսել ուրիշի թերացումների մասին և հանդես գա հայտարարությամբ, որ ուզում է մտնել քաղաքական դաշտ և խոստանալ՝ այլևս նախկինի պես չի լինելու: Թեև ես առանցքային պաշտոններ չեմ զբաղեցնում, բայց միշտ ասել եմ, որ երկրի թերացումների մեջ ունեմ մեղքի իմ բաժինը: Դա նշանակում է, որ ես դրա համար պատասխանատու եմ, բայց այս մարդկանց հայտարարությունները ցույց է տալիս, որ իրենք նոր են երկնքից ամպոտ ոտքերով իջել ու Հայաստնում սև ձյուն տեսել: Սա է, որ ինձ համար անհասականալի ու անընդունելի է: Եթե համարձակություն են ունենում հայտարարություն անել, ապա նաև ընդունում են սեփական սխալները: Ապրիլյան դեպքերից հետո շատ խիստ զրույց եմ ունեցել, որին ներկա են եղել նաև պատգամավորներն ու կառավարության անդամները, ես ասել եմ, որ այս շեշտադրումները վերաբերվում են հենց Սեյրան Օհանյանին: Իսկ այսօր խոսել երկրի խնդիրներից և չընդունել նաև սեփական սխալը՝ անկեղծ չէ»,- ընդգծեց նա:

Ճշտող հարցին՝ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, այսինքն՝ նեղացկոտությա՞ն նշան է, Իսագուլյանը նախ շեշտեց, որ նեղացկոտությունը տղամարդկանց վայել չէ, ապա հավելեց. «Տղամարդու նեղացկոտը ո՞րն է… Գեներալի նեղացկոտությունը ո՞րն է… Եթե նեղացկոտություն կա, ուրեմն լուրջ մտորելու տեղիք է տալիս»,- եզրափակեց նա:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
Ամենադիտված