Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Պուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները 

«2016 թվականը եզդիների համար նաև ձեռբերումների տարի էր»

Հասարակություն

2016 թվականը եզդիների համար ոչ միայն կորուստների, այլև ձեռբերումների տարի էր: Դեկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը ներկայացրեց եզդի ազգի ձեռքբերումներն ու նվաճումները: Ըստ այդմ՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Շանգալ քաղաքի ազատագրումից հետո երկրորդ ամենամեծ նվաճումը 2016-ի նոյեմբերի 7-ին եզդիական Բաշիկ և Բահզան բնակավայրերի ազատագրումն էր՝ ԻՊ-ի զինյալների ձեռքից: 

«Չնայած եզդիական Բաշիկն ու Բահզանը ամբողջությամբ ավերված են, սրբավայրերը՝ պայթեցված, այնուամենայնիվ, այս բնակավայրերի ազատագրումը մեծ ուրախություն արթնացրեց եզդի ժողովրդի շրջանում և հույս՝ Շանգալի շրջանի ամբողջական ազատագրման համար: Այսօր մեր եզդի մարտիկները մասնակցում են ոչ միայն Մոսուլի և Թել Աֆարի ազատագրմանը, այլ նաև ռազմավարություն են մշակում Շանգալի բոլոր բնակավայրերի ազատագրման համար»,- նշեց Ավդալյանը: 

Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի ապրիլի 1-ին իր գործունեությունը սկսեց համաեզդիական արբանյակային հեռուստաընկերությունը՝ «LALISH TV»-ն, որը հիմնադրվեց Ռուսաստանում եզդի ազգի մեծ բարերար Միրզա Սլոյանի ջանքերով: Հեռուստաընկերությունը մասնաճյուղեր ունի Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրաքում, այդ թվում՝ Հայաստանում: «Այս հեռուստաընկերությունն առաջին հերթին աշխարհի եզդիներին հնարավորություն է տալիս միմյանց մասին տեղեկացված լինելու և եզդիների խնդիրները բարձրաձայնելու: Ամանորից հետո հեռուստատեսության հայաստանյան մասնաճյուղը կսկսի իր գործունեությունը»,- մանրամասնեց բանախոսը: 

Ձեռքբերում կարելի է համարել նաև այն, որ Ռուսաստանում ստեղծվեց եզդիներին միավորող առաջին համաեզդիական կազմակերպությունը՝ «Եզդիական կոնգրեսը», որը, Ավդալյանի խոսքով, իր առջև նպատակ է դրել բարձրաձայնել առաջին հերթին Ռուսաստանի եզդիների խնդիրները, երկրորդ հերթին՝ զբաղվել եզդիների ավելի գլոբալ հարցերով, ինչպես օրինակ, ցեղասպանության ճանաչման, եզդի փախստականներին, եզդիական զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու հարցը: 

Հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչվեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որի համամասնական ցուցակում ընդգրկված էր եզդի ազգի ներկայացուցիչը: «Ուրախ եմ, որ Վրաստանի խորհրդարանում եզդի ազգն ունի ներկայացուցիչ՝ ի դեմս Իսկո Դասընիի, ով, համոզված եմ՝ կպաշտպանի եզդիների իրավունքները և կնպաստի խնդիրների լուծմանը: Շատ կցանկանամ, որպեսզի այլ երկրների խորհրդարաններում ևս ներկայացված լինեն եզդիները: Ի դեպ՝ հույս ունեմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ խորհրդարանում ևս մենք կունենանք մեր ներկայացուցիչն, ով կպաշտպանի եզդի ազգի շահերը և կբարձրաձայնի հրատապ խնդիրները»,- ասաց նա: 

Անցնող տարվա մայիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը անվանակոչվել է եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով: Ապրիլի 21-ին Երևանում և օգոստոսի 3-ին Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում բացվեցին Շանգալի եզդիների ցեղասպանության նվիրված հուշակոթողներ: 

Չնայած այս ամենին, Ավդալյանը, ցավով նշեց, որ Հայաստանի եզդիական համայնքն այս տարվա ընթացքում մեծ ձեռքբերումներ՝ որպես այդպիսին, չի ունեցել, սակայն այլ երկրներում ապրող եզդիական համայնքների ձեռբերումներն ու նվաճումներն անմիջական դրական ազդեցություն ունենում են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների վրա. «Մենք չենք տարբերակում, թե այդ ձեռքբերումները որ երկրի եզդիական համայնքի նվաճումներն են: Մենք դա ընդունում ենք որպես ողջ եզդի ազգի նվաճումներ»: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ
Ամենադիտված