Մահացել է սիրված դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
Հասարակություն
Այսօր մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Ըստ տեղեկությունների՝ դերասանուհին մահացել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի բաժնի վարիչ Աննա Թևոսյանը հաստատեց լուրը:
Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, Աննա Թևոսյանը պատասխանեց.
«Հիվանդը հիվանդությունով եկել էր պոլիկլինիկա և չհասցրեց մտնել աշխատասենյակ»:
Նշենք, որ Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր, ծնվել էր 1948 թվականին: Խաղացել է տարբեր դերեր, սակայն նրան շատերը ճանաչում են որպես «Կարգին սերիալի Ջեմմա»:
Հավելենք, որ Ժենյա Մկրտումյանը երգչուհի Մայա Մարգարյանի մայրն էր:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար