Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը հայտնի է
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը կլինի Մոնակոն:
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի կանանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը:
2017 թվականի հուլիսի 25-ից 30-ը Ջիբրալթարում տեղի ունեցող առաջնությանը մասնակցելու են 7 երկրի հավաքականներ:
Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնակոյի, Ուելսի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 25-ին' մրցելով Մոնակոյի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու