Մոդել Բելլա Հադիդը ցուցադրել է հագուստի իր առաջին հավաքածուն
Հասարակություն
Ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը ներկայացրել է հագուստի իր առաջին հավաքածուն, որի դիզայնը նա մշակել է Chrome Hearts մակնիշի հետ համագործակցությամբ: Այդ մասին հայտնել է Vogue-ն:
Դեբյուտային շարքում տեղ են գտել սպիտակ, կարմիր ու կապույտ գույների փայլուն կաշվե կեպիներ եւ մարզաշապիկներ: Թե երբ են իրերը վաճառքի հանվելու, չի հաղորդվում, գները դեռ չեն որոշվել: Հադիդը ոչ միայն մասնակցել է դիզայնի մշակմանը, այլեւ դարձել է հավաքածուի դեմքը:
Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է. իր կարիերան նա սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամներ հարթակ է դուրս եկել, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրանքին եւ տարվա մոդել ճանաչվել Models.com. պորտալի վարկածի համաձայն:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ