21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը 

Արմատավորված քաղաքական մենաշնորհը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը. Աղվան Պողոսյան

Հասարակություն

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը hարցազրույց  ունեցավ «Համախմբում» կուսակցության երիտասարդական խորհրդի նախագահ Աղվան Պողոսյանի հետ: Ամփոփելով տարին՝ անդրադարձանք 2016թ-ին կատարված իրադարձություններին, ներքաղաքական կյանքին, ապրիլյան և հուլիսյան դեպքերին: Անցում կատարեցինք նաև 2017 թվականի Հայաստանի քաղաքական կյանք, մասնավորապես, գալիք խորհրդարանական ընտրություններին:

- Պարոն Պողոսյան, Հայաստանի համար ինչպիսի՞ն էր 2016 թվականը քաղաքական տեսանկյունից:

- Գիտեք, կոնկրետ 2016 թ-ին քաղաքական առումով որոշակի տրանսֆորմացիաներ եղան, իսկ իշխանության ձեռագիրը մնաց անփոփոխ՝ ամեն գնով պահել իշխանությունը (դրա վառ ապացույցը ՏԻՄ ընտրություններն էին)։ Կառանձնացնեմ երկու հատկանշական քայլ, որն արեցին և՛ իշխանությունը, և՛ ընդիմությունը՝ փոխվեց վարչապետը և խաղի մեջ մտավ Կարեն Կարապետյանը։ Նաև հատկանշական էր Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ և նրա շուրջ ստեղծված հանրային հետաքրքրությունը։

– Տարվա ընթացքում թերևս ամենաշոշափվող թեմաներից էին ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերն ու իշխանափոխությունը: Ըստ Ձեզ՝ այս ամենը ինչի՞ հետևանք էր:

– Ապրիլյան մարտերը, որոնք բոլորիս համար սթափեցնող նշանակություն ունեին, մեծացրին ներքին կյանքում փոփոխությունների գիտակցումը։ Ինչ վերաբերում է ձեր նշած իրադարձություններին, ապա ասեմ, որ տարիներ շարունակ իշխանության վարած քաղաքականության շնորհիվ երկիրը բախվել է արտաքին ու ներքին լրջագույն խնդիրների։ Քաղաքական ու տնտեսական մենաշնորհին հաջորդեց «զենքի» մուտքը քաղաքական դաշտ։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ 2017 թվականին Հայաստանում ինչպիսին կլինի քաղաքական դրությունը. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Հաջորդ տարվա ապրիլյան ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի համար, բնականաբար, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Պետք է վերացնել արդեն իսկ արմատավորված քաղաքական մենաշնորհը, որը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը։

– Համախմբում կուսակցությունը ի՞նչ դիրքորոշմամբ է հանդես գալու խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

– Իմ դիրքորոշումը միանշանակ է՝ հասարակական ու քաղաքական լայն համախմբմամբ ստեղծել իրական այլընտրանքային բևեռ։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, նաև՝ տեսնում ենք մեր երկրում առկա խնդիրները լուծելու հնարավորությունը կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերը, բնականաբար, կներկայացվեն հանրության դատին։

– Այս տարի սեպտեմբերին դուք հանդես եկաք բուհերում ուսման վարձերը իջեցնելու նախաձեռնությամբ: Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք այս տարի, և ինչ՞ պլաններ կան 2017-ի համար:

– Սեպտեմբեր ամսից ձևավորեցինք շարժումը և այս ընթացքում նախաձեռնող խմբի անդամներով հանդիպումներ ունեցանք տարբեր բուհերի դասախոսական կազմերի և ուսանողների հետ։ 2017թ-ին մեր առաջարկությունները կներկայացնենք կառավարությանը, որի պատասխանից հետո կորոշենք մեր հետագա անելիքները։

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է
Ամենադիտված