Եթե անգամ տեսախցիկներ չտեղադրվեն, դա չի խոչընդոտի ընտրական գործընթացի թափանցիկ անցկացմանը. Մուկուչյան
Քաղաքական
Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում ապահովելու համար անհրաժեշտ տեսախցիկներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ես որքան տեղյակ եմ քննարկումներն այդ հարցով շարունակվում են: Գիտեք, որ կա համապատասխան հանձնաժողով, որն աշխատում է այդ ուղղությամբ: Ըստ տեղեկատվության քննարկումները գնում են, սակայն այլ առարկայական քայլերի մասին ես տեղեկացված չեմ»,- նշեց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հավելեց, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ այդ տեսախցիկների տեղադրումը իրականացվելու է համապատասխան մրցույթի միջոցով, որին կարող են մասնակցել ինչպես բազմաթիվ մարդիկ, այնպես էլ կարող է որևէ մեկը չմասնակցել: Մուկուչյանը վստահություն հայտնեց, որ անգամ, եթե որևէ մեկը մրցույթին չմասնակցի և ընտրական տեղամասերում տեսախցիկներ չտեղադրվեն, դա չի խոչընդոտի ընտրական գործընթացի թափանցիկ անցկացմանը, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված են վերահսկողական այլ մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել գործընթացի թափանցիկությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ