Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում 

Հայրենիքը սիրելո՛ւ համար է, պաշտպանելո՛ւ եւ հզորացնելո՛ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու. Գալուստ Սահակյան

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը' Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը:

25 տարի առաջ' 1991 թվականին, Ամանորի եւ Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Այսօր' 2016 թվականին' մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել քան վստահ ենք, որ կայացրել ենք սեփական ինքնիշխան պետություն կառուցելու այն միակ ճիշտ որոշումը, որը, բախտորոշ լինելով երեկ, այդպիսին է մնում այսօրվա ու վաղվա սերունդների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախության անցած ժամանակաշրջանի ոլորաններում հեշտ փուլեր չեն եղել:

2016 թվականը նույնպես իր փորձությունները մատուցեց մեզ, այդ թվում' ապրիլյան քառօրյա պատերազմը, ոստիկանության գնդի գրավման հետեւանքով ստեղծված իրավիճակը, սիրիահայ եւ հատկապես հալեպցի մեր հայրենակիցների դժվարին ճակատագիրը եւ այլն: Սակայն, ինչպես միշտ, մենք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարեցինք այդ փորձությունները, այլեւ ամրապնդեցինք վստահությունը մեր ուժերի հանդեպ:

Ամրապնդեցինք մենք ինքներս' հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Ամրապնդեցինք արցախյան ռազմադաշտում՝ ի դեմս ապրիլյան պատերազմում մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհությունից ծնված հաղթանակի եւ վերահաստատված խաղաղության:

Ամրապնդեցինք համահայկական դաշտում՝ վերստին ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր հայրենակցի ճակատագիրը Թալիշում, թե՛ Երեւանում, Տուլայում, թե՛ Հալեպում բոլորիս հոգածության ու մտահոգության խնդիրն է, որի լուծմանը ձեռնամուխ ենք լինում միասնական ուժերով:

Ամրապնդեցինք քաղաքացիական ըմբռնումներում՝ գիտակցելով, որ երկրի ներսում խաղաղությունը պակաս կարեւոր չէ, որ հայրենիքը սիրելո՛ւ համար է, պաշտպանելո՛ւ եւ հզորացնելո՛ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու:

Ամրապնդեցինք օրենքի դաշտում' շարունակելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, փոփոխություններ, որոնք 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների միջոցով ապահովելու են անցումը պետական կառավարման նոր' խորհրդարանական համակարգի:

Անցնող տարին մեզ եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության եւ իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած,այլ միշտ ձգտում եւ շարժվում ենք առաջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլեւ նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը: Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք եւ արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել՝ անցնող տարին լավ տարի էր:

Համոզված եղեք, որ 2017 թվականին բոլորիս ջանքերի, այդ թվում՝ ազատ եւ լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ եւ ավելի արդար Հայաստան, ավելի բարեկեցիկ ապրող եւ ավելի լավատես քաղաքացի:

Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն եւ առողջություն:

Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները:

Թող իրական երջանկությունը եւ հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Ամենադիտված