Անդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգում CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Տվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետ ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան Հայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը Էդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումները Ղազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում 

5 անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար. ԱԱԾ

Հասարակություն

Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով, հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր՝դրա դիմաց կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից վերցնելով 2.000-3.500 եվրո գումար։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ձևավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ովքեր տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար հինգ անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) և կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:

Վերոնշյալ երևույթները վերահսկելու և կանխելու նպատակով ՀՀ ԱԱԾ-ն ներկայումս ակտիվ համագործակցում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների հետ, որոնց տարածքներում գտնված անձինք առնչակից են եղել բացահայտված անդրազգային հանցագործությանը։

Կեղծիքների վրա հիմնված նման գործարքներից, նյութական միջոցների կորստից, ինչպես նաև անցանկալի այլ հետևանքներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ՀՀ քաղաքացիները հետխորհրդային երկրների տարածքներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից մուտքի արտոնագրեր կարող են ստանալ միայն տվյալ երկրում օրինական բնակության իրավունքի ապացույց ներկայացնելու և դեսպանություն առնվազն մեկ անգամ անձամբ այցելելու դեպքում:

ՀՀ ԱԱԾ-ն նաև նախազգուշացնում է տուրիստական գործունություն իրականացնող անձանց և կազմակերպություններին՝ ձեռնպահ մնալ կեղծիքների հիման վրա մուտքի արտոնագրեր ձեռք բերելու եւ իրացնելու սխեմաներին մասնակցելուց, քանի որ նման գործողությունները կարող են պարունակել քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված