8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

«Մեսիջ»` Արտեմ Ասատրյանին…

Վերլուծական

Նրանք, ովքեր դժբախտություն են ունեցել կյանքում գեթ մեկ անգամ առնչություն ունենալ Հայատանի սոցապ համակարգի հետ, կարող են վկայել, թե իրականում ինչ է այն իրենից ներկայացնում. առանց չափազանցության՝ այս համակարգը, վերից վար թաթախված լինելով կոռուպցիայի, չարաշահումների, կաշառակերության մեջ, վաղուց վերածվել է ժողովրդի արյունը մինչև վերջ ծծող օղակի: Այլ կերպ ասած՝ այն Հայաստանի՝ կոռուպցիայի առումով ամենախոցելի ու ցավոտ կետերից մեկն է:

Իհարկե, ասել, թե այս բոլոր արատավոր երևույթներն ի հայտ են եկել բացառապես ներկայիս նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, անարդար կլիներ. բոլոր նախորդ նախարարների օրոք ևս համակարգն առանձնապես չի փայլել իր մաքրությամբ: Բայց համաձայնե՛ք՝ այն, ինչ կատարվում է այստեղ հատկապես վերջին տարիներին, այլ կերպ, քան «անարխիա» չես անվանի:

Բանը հասել է այնտեղ, որ խեղճ մարդիկ, ընդ որում, հասարակության ամենախոցելի խավերին պատկանող, սեփական ոտնահարված իրավունքների պաշտպանությունը չկարողանալով իրացնել համապատասխան օղարկներում, հաճախ ստիպված են լինում դիմել, ահազանգել մամուլին՝ գոնե ինչ-որ կերպ սեփական խնդիրներին լուծում գտնելու հույսով: Անկասկած,վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվող հոդվածների ու նյութերի առատությունը վկայում է այն մասին, որ Արտեմ Ասատրյանի նախարարությունում այլևս կատարյալ «բեսպրեդել» է թագավորում, ու նույնիսկ եթե դու կատարելապես հաշմված ես, նպաստի հույս անգամ կարող ես չունենալ, եթե ասենք մի 100 դոլարի կարգի գումար համապատասխան չինովնիկին «մաղարիչ» չանես…

Ինչպես հայտնի է, օրերս ԱԱԾ կողմից ձերբակալվել էր համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Տեղեկատվության կարգով նշենք, որ Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ' 5-10 տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Մինչ այդ մի շարք աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների կենրոնում ևս նախարարությունը հասցրել էր հայտնվել:

Չգիտես աղմկահարույց իրադարձություննե՞րն էին պատճառը, թե՞ այս տարվա հունվարից ուժի մեջ մտնող համակարգային փոփոխությունները, բայց Կարեն Կարապետյանը նույնպես դեկտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ բավական լայնորեն անդրադարձ էր կատարել սույն հարցին ու հնչեցրել կոնկրետ նկատառումներ ու շեշտադրումներ:

Այս իմաստով՝ պետք է նկատել, անկասկած, մի կողմից դրական է այն, որ Կարապետյանը հատուկ անդրադարձ է կատարում ոլորտին ու անձամբ մատնանշում համակարգային խնդիրներն ու լուծումներ պարտադրում, բայց մյուս կողմից էլ հարց է ծագում, թե որքանո՞վ են այդ նկատառումներն էֆեկտիվ դեր խաղալու առաջիկայում իբր սպասվող համակարգային փոփոխությունները հավուր պատշաճի «գլուխ բերելու» գործում: Վերջիվերջո, որպես կանոն, խնդիրը ոչ թե միջին կամ ցածր օղակներում է թաքնված լինում, այլ շատ ավելի բարձր տեղերում, ու համակարգային լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար,անկասկած, անհրաժեշտ է փոփոխել նախ համապատասխան պետական օղակի ղեկավար կազմը ՝նախարարի գլխավորությամբ, քան խոշոր «շնաձկներին» թողած՝ ընկնել մանր-մունր «տառեխների» հետևից:

Այս կապակցությամբ մի խիստ բնական հարց է ծագում՝ չարժե՞ր, արդյոք, ասենք ամիսներ առաջ, երբ նոր-նոր էր ներկա կառավարությունը «միս ու արյուն ստանում», համակարգային խնդիրների՝ շատ ավելի արմատական լուծման դիմեին ու օղակի ղեկավարման գործառույթները հանձնեին մեկ ուրիշին: Վերջապես, Ասատրյանը բավական տևական ժամանակ է՝ նախարար է ու դեռևս ոչ մի կերպ չի հասցրել ապացուցել ու փաստել, որ ինքն այդ պաշտոնում անփոխարինելի է:

Ցավոք, Հայաստանում նույնիսկ պատժիչ վերահսկողական մեխանիզմներն էլ նորմալ չեն աշխատում. զարգացած երկրներում նախ պատասխանատվության են ենթարկում կաշառակերների շեֆերին ու հետո միայն անցնում ենթականերին, այնինչ մեզ մոտ ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում, իսկ արդյունքում՝ կատավասիա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված