Բնակարանում հրդեհ է բռնկվել․ երեխային այրվածքներով դուրս են բերել
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում կա երեխա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխային. վերջինս այրվածքներով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ