«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով ավարտեց տարին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Միդլսբրոյին»: Դիմակայությունն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով 2:1 հաշվով:
Հանդիպման 67-րդ րոպեին Լեդբիթերը առաջ մղեց հյուրերին, 85-րդ րոպեին Մարտիալը խփեց պատասխան գոլը, իսկ երկու րոպե անց Պոգբան հաղթանակ բերեց իր թիմին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու