Վանաձորի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ ԱՄՆ-ին․ Նահապետյան (տեսանյութ) Գողության դեպք՝ Երևանում Այս ընտրությունը թուրք-ադրբեջանական պարտադրանքի և ազգային պետության միջև է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը Մոսկվայում սպասվում են ինտերնետային սահմանափակումներ․ օպերատորները նախազգուշացնում են Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը 

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եվ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հասարակություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր:

Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած:

Թո՛ղ մեր հիշողության մեջ 2016 թվականը մնա որպես ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության և հայրենիքի համար պայքարելու կամք:

Այսպիսի ազգային համաձայնությամբ թևակոխում ենք մեր անկախ պետականության երկրորդ քսանհինգ ամյակը: Մեր անկախության առաջին շրջանը պատերազմ և դժվարություններ դիմագրավելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի հաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետության հարատևության հիմքերը:

Ահա այստեղ է իմ լավատեսության աղբյուրը: Նաև այստեղ է մեր վաղվա հաջողությունների ակունքը: Ավելի լավ երկիր կառուցելու հավատը և այն պաշտպանելու կարողությունը մեզ արդեն դարձրել են ավելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցե և փոքր, բայց վստահ քայլ դեպի ավելի լավ, ավելի արժանապատիվ և ավելի բարեկեցիկ ապագա:

Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հենց այդ ոգով մենք ամեն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի և շոշափելի փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:

Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: Հավատում եմ, որ նոր կառավարությանը դա հաջողվելու է, և դա լինելու է բոլորիս հաջողությունը:

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորի տոնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղությունը: Նաև ոգեկոչում ենք 2016 թվականին ու դրանից առաջ և հետո անմահացած զինվորների և սպաների հիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Նաև առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախության սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիվ եռագույնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնյակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչված մշակութային և գիտական օջախների դռները:

Նրանց կրթության և աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ՝ հենց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ ավելի լավ Հայաստան, քան այժմ ունենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Նոր՝ 2017 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն և սեր: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վանաձորի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելուԵՄ-ն վտանգավոր քաղաքականություն է վարում Ուկրաինայի նկատմամբ․ քաղաքագետՓաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ ԱՄՆ-ին․ Նահապետյան (տեսանյութ)Գողության դեպք՝ ԵրևանումԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը դարձել են «քայլող դիակներ»․ BloombergՄոսկվայում սպասվում է անոմալ ցուրտ եղանակԱյս ընտրությունը թուրք-ադրբեջանական պարտադրանքի և ազգային պետության միջև է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան Իրանը հերքում է ԱՄԷ-ի վրա հարձակման մեղադրանքներըՄայիսի 8-ին և 9-ին քարոզարշավի շրջանակներում լինելու ենք Սյունիքի մարզում. Փաշինյան Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը Քաղաքագետը նշել է՝ ինչ պայմաններում Թրամփը կվերադառնա ուկրաինական հակամարտության թեմայինԱՄՆ-ն փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագծում․ ՌուբիոՀայ գրոսմայստերներն առաջատար են Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցըՄոսկվայում սպասվում են ինտերնետային սահմանափակումներ․ օպերատորները նախազգուշացնում են ԱՄՆ-ն հայտարարել է «Էպիկական ցասում» գործողության ավարտի մասինԱրմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերը Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկինԹրամփի համար գաղտնի հետախուզական ճեպազրույց կանցկացվիՄահացել է CNN-ի հիմնադիրըԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ուկրաինական աղբյուրները հայտնում են՝ Զելենսկին և բանակը պատրաստում են գործողությունների պլան մայիսի 9-ի համարՌԴ Պետդումայում կոշտ են արձագանքել Զելենսկու հրադադարի հայտարարությանըWP․ Իրանը հարվածել է ավելի շատ ամերիկյան ռազմական օբյեկտների, քան ընդունում է ԱՄՆ-ըՓաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին ՌԴ-ում կայանալիք շքերթինԻրանի երկու քաղաքում պայթյուններ են տեղի ունեցելԸնտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Հնարավոր են բջջային ինտերնետի սահմանափակումներ. ՌԴԳիտնականները հայտնաբերել են ինսուլտի ոչ ակնհայտ ռիսկային գործոն«Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցրած ուկրաինացիները անարգել հատել են լեհական սահմանըՈչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը Կտրատված մարմնի վրա հայտնաբերված ԴՆԹ-ն օգնել է բացահայտել սպանության կասկածյալինԱռաջարկվում է վերացնել պետական ծառայության ոլորտներում պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարեկանը «Բրիտանական Բիլ Գեյթսի» զբոսանավի խորտակման նոր մանրամասներ են բացահայտվելԿնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընկերուհու կատվին «պատանդ վերցնելու» համարՀամբարձում Մաթևոսյանը և Կավեհ Զահեդին անդրադարձել են COP17-ի նախապատրաստական գործընթացներինApple-ը կարող է միավորվել Intel-ի և Samsung-ի հետ25 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորում․ Պապոյանը այցելել է ԵղեգիսԱՄՆ բանկի աշխատակցուհին անջատել է հեռախոսը՝ չհավատալով Հռոմի պապինՌումինիայում ճգնաժամը կարող է ազդել Ուկրաինայի վրա․ ԶԼՄԶելենսկին հայտարարել է՝ ուկրաինական կառավարությունում սպասվում են փոփոխություններԱրևմուտքում քննադատել են Ուկրաինային՝ Ղրիմի վրա հարձակման համարԱՄՆ FDA-ն արգելափակել է COVID-19-ի և հերպեսի պատվաստանյութերի անվտանգության ուսումնասիրությունների հրապարակումըՍալդոն հայտնել է Խերսոնում ստեղծված դժվարին իրավիճակի մասինՈւղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ)
Ամենադիտված