Ահազանգ. բնակչությանն անխղճորեն խաբում են
Բլոգոսֆերա
Հայաստանում շատ են ստուգող, վերահսկող կազմակերպությունները, սակայն բնակչությանը անխղճորեն խաբում են: Լիմոնադ բառի արմատը լիմոնն է, որի հյութին շաքար են ավելացնել: Հայաստանում արտադրվող, վաճառվող էժանագին լիմոնադն ինչե՜ր է պարունակում: 0,5 լիտր տարողությամբ ապակե շշով մեկ լիմոնադի գինը, առանց տարայի, խանութներում 60 դրամ է, իսկ նույն քանակի գազավորված հանքային ջրի գինը՝ 100 դրամ: Սպառողները, մեծամասաամբ՝ երեխաները, կասկածելի բաղադրությամբ տարատեսակ լիմոնադ են խմում: Լիմոնադներ կան, որոնք ացետոնի համ ունեն: Ինձ բողոքել են, որ ամանորին մի ընտանիքի անդամներ լիմոնադ են խմել, որը սարսափելի համ է ունեցել, նրանք մի կերպ են փրկվել թունավորումից: Եթե Հայաստանում հանքային ջուր վաճառվեր «Տաք Ջուր» անվանումով, հազիվ թե գնորդ լիներ: Խանութներում գազավորված հանքային ջուր են ծախում «Ջերմ Ջուր» անվանումով: Այդ բառերի գրառման ձևը, պիտակի վրա արածող եղնիկի նկարը շփոթեցնում են առանց այն էլ կյանքի բազում խնդիրներից շշկլված սպառողներին, ովքեր կարծում են, թե «Ջերմուկ» են գնել:
Ոսկան Սարգսյանի գրառումը


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ