Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Վերլուծական

Որքան մոտենում են ընտրություններն, այնքան հրատապ է դառնում այն հարցը, թե ապագա խորհրդարանը, որ պետք է ձևավորվի ապրիլյան ընտրությունների արդյունքում, ինչ տեսք է ունենալու: Անկասկած, այս հարցը ոչ միայն հետաքրքրում է քաղաքական ուժերին, այլև հանրությանը, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս գլխավոր շահառուի դերում:

Կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջ, պետք է խոստովանել, ծառացած գերխնդիրն ամենևին էլ հեշտերից չէ, քանի որ երկիրն ու դրա քաղաքական ողջ համակարգը այնպիսի ճգնաժամային իրավիճակում են գտնվում, որ որևիցե քաղաքական ուժ ներկայում չի կարող անգամ ինքնախաբեությունից դրդված ինքն իրեն ներշնչել, թե կարող է հավակնել՝ բացարձակ մեծամասնություն կազմելու ապագայի խորհրդարանում: Ստեղծված իրավիճակն այնքան լի է հարցականներով, որ նույնիսկ անվերապահ հաղթանակի մեջ մշտապես կասկածի ոչ մի նշույլ չունեցող ՀՀԿ-ն այսօր հրաշալիորեն հասկանում է՝ անգամ մեծագույն հրաշքը չի օգնի իրեն՝ կազմելու մեծամասնություն խորհրդարանում, ու ստիպված է լինելու այսպես թե այնպես սեփական փառքը կիսել քաղաքական այլ ուժերի հետ ևս. առավելագույնը, որին այսօր ՀՀԿ-ն կարող է հավակնել, 30-35%-ն է, ինչին հասնելու համար այս կուսակցությունն, անկասկած, ստիպված է լինելու գործի դնել ձեռքի տակ եղած բոլոր «ավանդական» ռեսուրսներն ու մեթոդներն, առանց որոնց համապատասխան արդյունքի հասնել չի կարողանալու:

Ինչ խոսք՝ պակաս հետաքրքրական չէ իրավիճակը նաև այլ կուսակցությունների ու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերի մոտ, որոնցից շատերը նախևառաջ խնդիր ունեն՝ ժողովրդի մոտ վերականգնելու այն խաթարված հավատը, որն արդյունք է անցած ճանապարհի:

Այս իմաստով, անկասկած, լրջագույն փորձության առջև է կանգնած հատկապես «Հայկական վերածնունդը», որին, դատելով ամենայնից, չի օգնել անգամ աղմուկ հանած ռեբրենդինգն, երբ ՕԵԿ-ից այս քաղաքական ուժը դարձավ «Հայկական վերածնունդ»: Բայց որքան էլ կարող է շատերի համար անակնկալ հնչել, քաղաքական ուժն այս գլխավոր հավակնորդրների թվում է դիտարկվում ու, ամենայն հավանականությամբ, ՀՎԿ-ին 2017-ի ընտրություններում ևս կհաջողվի հաղթահարել 5%-ի արգելքն ու տեղ զբաղեցնել նոր խորհրդարանում. Արթուր Բաղդասարյանի ֆենոմենալ կարողությունն՝ ընտրություններից առաջ լոթարինգյան քնից արթնացնելու սեփական համակիրներին ու բարձրացնելու կուսակցության ռեյտինգն, երբեք նրան չի դավաճանել՝ տալով ցանկալի արդյունքներ:

Ինչ վերաբերում է «Ելք» արևմտամետ դաշինքին,ապա պետք է նշել,որ այն, ըստ էության, կարող է հավակնել ընտրողների ոչ ավել, քան 10% ձայներին՝ հենվելով հիմնականում հասարակության՝հեղափոխական հայացքներ ունեցող զանգվածի վրա: Ու թեպետ այս քաղաքական դաշինքի ղեկավարներից մեկի՝ նույն Սասուն Միքայելյանի կերպարը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել բուռն արևմտամետի կերպարի մասին ոմանց պատկերացումների ծիրից ներս, սակայն այս իրողությունը ոչ մի կերպ չի խանգարում նոր ձևավորված քաղաքական ուժին հույսեր կապել առավելապես արևմտամետ հայացքներ ունեցող ընտրազանգվածի հետ՝ նրանց, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են ՌԴ ազդեցությունից դուրս՝ Արևմուտքի գրկում:

Հաջորդ քաղաքական ուժը, որ հավակնում է տեղ գտնել ապագա Աժ-ում, Դաշնակցությունն է, որն, ինչպես կարելի է ենթադրել, դեռևս ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել ընտրություններին սեփական մասնակցության ձևաչափի հարցում. մե՛րթ խոսում են միայնակ հանդես գալու, մե՛րթ դաշինքով ներկայանալու մասին: Ակնհայտ է, սակայն, որ եթե ՀՅԴ վերջնական ընտրությունը կանգնի միայնակ հանդես գալու վրա, ինչը քիչ հավանական է, 3%-ից ավել ձայնի հույս սույն քաղաքական ուժն ունենալ չի կարող. այս իմաստով՝ Դաշնակցության վիճակն իրոք որ բավական բարդ է:

Ինչ վերաբերում է Օհանյան-Օսկանյան դաշինքին ու նրանց շուրջ ձևավորվող քաղաքական առանցքին, որը կարծես միմիայն ընդլայնման միտումներ է դրսևորում (խոսակցություններ կան, որ դաշինքին կարող է միանալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը), ապա պետք է նկատել, որ ընդդիմության այս հատվածը ևս բավական հավակնոտ ծրագրեր ունի: Հենվելով հիմնականում անզիջում ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրում րոպե առաջ փոփոխություններ պահանջող ընտրազանգվածի վրա՝ սույն ուժն, ամենայն հավանականությամբ, հավակնելու է ընտրողների մոտ 15% ձայների:

Անկասկած, երկրում ձևավորվելիք հիմնական ու ամենահզոր ընդդիմադիր քաղաքական առանցքը կայանալու է Գագիկ Ծառուկյանի շուրջ, որի ակտիվ քաղաքականություն վերադարձն այլևս գործնականում որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցում:Ծառուկյանն,իր շուրջը միավորելով երկրի ապագայով մտահոգ առողջ ու չվարկաբեկված ուժերին, ստեղծելու է միանգամայն նոր ուժ՝ ընդունակ ոտք մեկնելու ու հակակշռելու իշխանություններին. այս ուժն, ըստ էության, հավակնելու է ընտրողների ձայների 1/3-ին՝ խորհրդարանում դառնալով մթնոլորտ ձևավորող ու իրավիճակ թելադրող երկու կարևորագույն ուժերից մեկը:

Իսկ թե ինչ ընթացք կունենան ներքաղաքական իրադարձություններն ընտրություններից հետո, կամ ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա կձևավորվի երկրում ապրիլից հետո, միանշանակորեն դժվար է ասել: Հստակ է մեկ բան՝ իշխանությունները,հակակշռելու համար ռեալ ընդդիմությանը՝ ի դեմս ծառուկյանական առանցքի շուրջ միավորված ուժերի, ստիպված են լինելու կոալիցիա ձևավորել՝ սեփական վերահսկողության տակ պահելու դաշտի մյուս բոլոր ուժերին՝ ամեն մեկին մի-մի պատառիկ հասցնելով՝ասենք «ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու» անվան տակ. սա,կարծում ենք,հավանական տարբերակ է:

Բայց ինչ էլ տեղի ունենա ապրիլից հետո, մեկ բան անկասկած է՝ ՀՀԿ-ի ու հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ծառուկյանի բլոկի միջև որևիցե համագործակցություն պետք է բացառել ի սկզբանե. հենց ծառուկյանական քաղաքական բլոկն է դառնալու այն հիմնական ընդդիմադիր բևեռը,որը հաջողությամբ հակակշռելու է իշխանականին՝ դառնալով ժողովրդի անզիջում ձայնը երկրի քաղաքական դաշտում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված