Ինչ քաղաքական ապագա է սպասվում Շուշան Պետրոսյանին
Քաղաքական
Խորհրդարանական ընտրություններից առաջ փորձեցինք պարզել, թե ինչ քաղաքական ապագա է սպասվում երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանին, սական վերջինս խուսափում է զրուցել լրագրողների հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք մասնակցելո՞ւ է ընտրություններին, լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ: Սակայն, լսելով, որ լրատվականից են անհանգստացնում, Շուշան Պետրոսյանը խուսափեց զրույցից՝ ասելով. «ուշ զանգահարեք»:
Մի քանի օր համառորեն զանգելուց հետո, ի վերջո՝ հաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ. այս անգամ էլ՝ հարցը լսելուն պես, առանց որևէ բան ասելու՝ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ շատ է քննարկվում Շուշան Պետրոսյանին այլևս ՀՀԿ ցուցակում չընդգրկելու հարցը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ