«Ժամանակ». Նրա նշանակումն իմ ամենասխալ որոշումն է. Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում բողոքել է Կարեն Կարապետյանից և ասել, որ իր նախագահության շրջանի ամենասխալ որոշումներից մեկն է եղել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Դրանից հետո է որոշվել Կարեն Կարապետյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հարցը բերել օրակարգ և դրա շահարկմամբ ամեն գնով հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը չլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում և զրկվի ընտրվելու հնարավորությունից:
Մեր տեղեկություններով՝ մինչև վերջերս տեղեկանքի «իրավական հիմնավորմամբ» զբաղվում էր արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որին հանձնարարվել է դադարեցնել աշխատանքը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ