ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում Պատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործել Վրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ Ուկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ 

Աստղագուշակ՝ հունվարի 12-ի համար

Այլ

Խոյ

Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները, ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը:

Օրվա երկրորդ կեսին նոր մտահաղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ

Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց:

Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակ

Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշանա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամընկնեն, միևնույն է՝ կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին

Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականությունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար : Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկնքեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարններ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս

Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իրեր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սիրային ժամադրություններ:

Կշեռք

Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծել, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքայն դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ

Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառվում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր

Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրը անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է:

Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գոնե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր

Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչը աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս

Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա:

Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Առյուծներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ

Կարևոր գործերը մի հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ոչ անախորժությունները և ոչ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար:

Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: Օրվա այդ ժամերին վերջիններս առավել խոցելի են: Խուսափեք անիմաստ վեճերից:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ հրթիռներԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ-ում բնակչության նվազման վտանգի մասինՎահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին էմիրի հիշատակինԳիտնականները պարզել են, որ քրքումը կարող է պաշտպանել հոդերը քայքայումիցՄակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ավարտվի կապիտուլյացիայովՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշներըՔոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) The Guardian․ Ուկրաինացիները դժգոհել են Լեհաստանի սահմանապահների վերաբերմունքիցSpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Samsung-ի ամենաթանկ սմարթֆոնում հայտնաբերվել է էկրանի խնդիրՓրկարարներն ու շտապօգնության բժիշկները Երևանում փրկել են միայնակ տարեց կնոջ կյանքըԼավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ Լավրով. Թրամփը չի ասում, որ Ալյասկայում պայմանավորվածություններ չկանՇիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջԲրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցըԻնը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
Ամենադիտված