8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Քաղաքական դաշտի գաղափարական սնանկությունը...

Վերլուծական

Անկախությունից ի վեր՝ հայրենի քաղաքական դաշտը փորձում է ձերբազատվել գաղափարական սնանկությունից և հատկապես նախընտրական շրջանում ակնառու դարձող ծրագրային պայքարի բացակայությունից: Այսօր էլ մեր քաղաքական դաշտը գտնվում է գաղափարական խոր ճգնաժամի մեջ: Անշուշտ, կան բազմաթիվ քաղաքական ուժեր, ձևավորվում են նորերը, առաջ են քաշվում գաղափարներ, նախընտրական պլատֆորմներ են կազմվում և հրամցվում հասարակությանը, սակայն միևնույնն է՝ հնարավոր չէ ձերբազատվել քաղաքական ակտիվության իմիտացիայի զգացումից:

Քաղաքացին այլևս չի հետաքրքրվում նախընտրական ծրագրերով, քանի որ դրանք մեծամասամբ կրկնօրինակում են միմյանց: Հասարակությանը հուզող առաջնային խնդիրներն են՝ երկրում սոցիալ- տնտեսական վիճակի բարելավումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, արտագաղթը կանխող մեխանիզմների ստեղծումը: Թվում է, թե կուսակցությունները պետք է ակտիվորեն լծված լինեին այս խնդիրների կարգավորման ուղիներն առաջարկելու գործին, բայց արի ու տես, որ մեր քաղաքական դաշտում զբաղված են առավելապես ձայներ կիսելով. այն ձայները, որոնք դեռ չեն էլ ստացել: Ինչ խոսք, մեր քաղաքական դաշտին խիստ բնորոշ է՝ կիսել դեռ չսպանված արջի մորթին…

Ընտրությունների նախաշեմին մշտապես ականատես ենք լինում նեղ անձնական շահերի, ամբիցիաների բախմանը՝ հակառակ բովանդակային, ծրագրային պայքարի ականատես լինելու՝ հասարակության սպասումներին: Հայաստանյան քաղաքական դաշտը՝ ողջ ներքին պառակտվածությամբ եւ թվացյալ բեւեռացմամբ հանդերձ, նույնական է Հայոց պետականության եւ ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրների նկատմամբ որդեգրած հայեցակարգային բովանդակազրկությամբ եւ գաղափարական սնանկությամբ: Եզակի կուսակցություններ, այն էլ՝ լրջագույն վերապահումներով հանդերձ, կարող են դիտարկվել որպես կուսակցություն՝ բառիս դասական իմաստով:

Քաղաքական գործընթացները մեզանում մշտապես (չհաշված որոշ հատուկենտ դեպքերը) կրել են իմիտացիոն բնույթ, այդ գործընթացներում մշտապես բացակայել է ամենակարևորը՝ գաղափարական տարրը, քանզի հաճախ ենք ականատես լինում, որ անհատները քաղաքական դաշտ են մտնում անձնական, բիզնես, այլ ոչ թե քաղաքական-գաղափարական մղումներից ելնելով: Շատ կուսակցությունների մոտ քաղաքական գաղափարախոսությունը, պետության և հասարակության զարգացման գաղափարախոսական տեսությունը իրենց տեղը զիջել են սեփական կուսակցության և կուսակցության առաջնորդի անձին հյուսված անձապաշտական «գաղափարախոսությանը»: Այս խնդիրն ունի խորքային բնույթ և առնչվում է թե´ հասարակության, և թե´ քաղաքական ուժերի ու նրանց լիդերների քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակին, քաղաքականության ոչ ճիշտ ընկալմանը և քաղաքականության մեջ նրանց գտնվելու ոչ քաղաքական մոտիվացիային:

Խնդիրն ուղղակիորեն առնչվում է հայաստանյան քաղաքական էլիտայի անկենսունակության հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ մեզանում կան որոշ, խիստ սահմանափակ թվով կուսակցություններ, որոնց առաջնորդները բավականին երիտասարդ են, բարեփոխումների հակված, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայաստանյան քաղաքական էլիտան գտնվում է ճահճացած և անմեղսունակ վիճակում, որից դուրս գալու միակ ճանապարհը վերոնշված գործիչներին ավելի մեծ հնարավորություններ ընձեռելն է՝ նպաստելով մեր քաղաքական էլիտայում նրանց քաղաքական կշռի մեծացմանը և, մեծ հաշվով, քաղաքական էլիտայի երիտասարդացմանը թե´ ընդդիմադիր, և թե´ մյուս ճամբարներում: Միայն այդպես հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական դաշտի տասնամյակներ տևող գաղափարական և ծրագրային սնանկությունը:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված