Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան Ուղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելը Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը Ավտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճը Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին 

Կարապետյանի գլխին սև ամպեր են կուտակվում...

Վերլուծական

Հայաստանի ներքաղաքական կյանքում չափազանց հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից կարող է թվալ, թե արդեն ամեն բան պարզ է, կանխատեսելի, ու իշխանությունները հասցրել են հիմնական շեշտադրումները կատարել իրենք իրենց համար և այլևս հստակորեն պատկերացնում են, թե կոնկրետ ինչպես, ինչ եղանակով պետք է հաղթահարեն առաջիկա ընտրությունների արգելքը, մյուս կողմից՝ դատելով իշխանական բուրգի ներսում ընթացող ինչ-ինչ պրոցեսներից, որոնք, պետք է խոստովանել՝ հետզհետե սկսում են շատերի համար անակնկալ բնույթ կրել, կարելի է հաստատ ասել, որ մինչև ապրիլ՝ մեզ բավական հետաքրքրաշարժ իրադարձություններ են սպասվում. ամեն բան այնքան էլ միանշանակ կարող է և չլինել:

Երբ նախագահ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ, շատերն այն կարծիքին էին, թե իշխանություններն այդ քայլին գնում են ընդամենը մեկ նպատակով. Կարապետյանից փորձում էին կերտել սեփական իրավահաջորդի՝ 2017-18-ից հետո աստիճանաբար նրան փոխանցելու ամբողջական իշխանությունը: Այս տարբերակը հատկապես պոպուլյար էր, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե իրականում Կարապետյանն ում մարդն է և աշխարհաքաղաքական որ կենտրոնի շահերն է հատկապես արտահայտելու այս գործիչը՝ հայաստանյան իշխանական բուրգում:

Անցան ամիսներ, ծավալվեցին բավական հետաքրքրաշարժ գործընթացներ ու պարզվեց՝ բոլոր նմանատիպ խոսակցությունները խիստ չափազանցված էին, ու հիմա ոչ ոք Հայաստանում ոչ միայն առանձնապես չի պատրաստվում Կարապետյանին օժտել «գերմարդկային» ունակություններով, այլև, կարծես խիստ հարցականի տակ է հայտնվել Կարապետյանի քաղաքաքական ապագան՝ առհասարակ. «ջրի երես են դուրս եկել» որոշ իրավական խնդիրներ՝ կապված Կարապետյանի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիների ընթացքում չբնակվելու իրողության հետ, ու հիմա այլևս գրեթե անվիճելի է, որ Կարապետյանն առաջիկա ընտրություններին ոչ մի հնարավորություն չի ունենալու՝ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելու: Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է ֆիքսել, որ ինչ-որ իմաստով ներկայում ստեղծված անորոշությունը շատ ավելի արտահայտիչ է իշխանական դաշտում, քան՝ ընդդիմադիր. իշխանություններն, ըստ էության, ոչ մի կերպ չեն կարողանում ադապտացվել նոր Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին ու հիմա չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:

Այս՝ յուրատեսակ կազուս հիշեցնող իրավիճակը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ հանգամանքով ևս. չի բացառվում, որ Կարապետյանի՝ օրենսդրական դաշտում ունեցած խնդիրների մասին հիշելը կապված լինի ոչ թե ենթադրյալ խուճապով, այլ կրի միանգամայն պլանավորված բնույթ: Հաշվի առնելով բարձրագույն իշխանությունների շախմատային մտածելակերպը՝ կարելի է պնդել, որ իրականում Կարապետյանի առջև իրավական յուրատեսակ «բարիեր» կառուցելը կարող է ունենալ մեկ նպատակ. ամենայն հավանականությամբ՝ փորձում են Կարապետյանին սեփական տեղը ցույց տալ ու հասկացնել, որ վերջինս որևիցե կերպ չի կարող համապատասխանել իրավահաջորդի կերպարին ու կարող է հավակնել միայն, այսպես ասած, իշխանական բաժնետերերից մեկի դերին: Այլ կերպ ասած՝ Կարապետյանին կանգնեցնում են փաստի առաջ՝ զսպելով նրան օրենքի ողջ ուժով (այս սցենարը, թերևս, նախապես պլանավորված պետք է համարել, քանի որ ակնհայտ է՝ Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս դժվար թե նրա այս խոցելի կողմի մասին տեղյակ չլինեին):

Բայց ինչպիսի պլաններ էլ ունենան իշխանություններն ու սեփական իշխանությունն անձեռնմխելի դարձնելու ճանապարհին ինչպիսի սցենարներ էլ կիրառեն, ակնհայտ է մնում մեկ բան՝ այս ամենի արդյունքում ժողովուրդը որևիցե կերպ չի շահելու. նա ընդամենը փորձադաշտ է, որի հաշվին էլ, խոշոր հաշվով, իշխողները փորձում են կառուցել սեփական պլանները...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում էՓաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը
Ամենադիտված