11 խաղ՝ առանց գոլի. Նեյմարն ընդհատեց այդ շարքը (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ատլետիկ»-ի (3:1) դեմ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ` դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Արդյունքում՝ բրազիլացին ընդհատեց առանց գոլերի 11 խաղերի շարքը:
Վերջին անգամ Նեյմարը պաշտոնական խաղում գոլ էր խփել հոկտեմբերի 19-ին, Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթի»-ի (4:0) դեմ հանդիպմանը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Տեսանյութը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու