8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Վանաձորյան ոդիսականը շարունակվում է…

Վերլուծական

Ինչպես եւ սպասվում էր, Վանաձորում ներքաղաքական ճգնաժամն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Հայկական Վերածնունդ» եւ ԲՀԿ խմբակցությունների՝ ավագանու նիստերը բոյկոտելու որոշումից հետո, քաղաքապետարանին ու իշխող ՀՀԿ-ին արդեն երկրորդ անգամ չի հաջողվում ավագանու նիստ գումարել՝ քվորում չապահովվելու պատճառով։ Իշխող ուժն ավագանու կազմում այս պահին փաստացի փոքրամասնություն է: Սա նշանակում է, որ կաթվածահար է եղել ու լինելու քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքի բնականոն գործունեությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համապատասխան գրություն է պատրաստել, որով կառավարությանը դիմելու է պահանջով՝ կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ևս միացել են այդ դիմումին:

Իրավիճակը, մեղմ ասած, զավեշտալի է. իշխանությունը չի կարողանում քվորում ապահովել, ընդիմությունն էլ չի ուզում: Անշուշտ, նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելիքն է, և գոյություն չունեն մեխանիզմներ, որոնք կստիպեն նրանց դա անել: Չմասնակցելով ավագանու նիստերին, այդ քաղաքական ուժերը նույնպես քաղաքական դիրքորոշում են արտահայտում: Մի երկրում, որտեղ պառլամենտական ֆրակցիայի անդամների մեծ մասը կարող է առանց հարգելի պատճառների ամիսներ շարունակ բացակայել նիստերի դահլիճից՝ ստեղծված իրավիճակը պետք է որ նորմալ ընկալվեր: Այլ հարց է, թե որքան կարող է դիմանալ Վանաձորը՝ առանց հաստատված բյուջեի և քաղաքի զարգացման ծրագրի: Սա արդեն քաղաքական պատասխանատվության հարց է, որը քաղաքական ուժերը ստանձնում են ընտրություններին մասնակցելու որոշումը կայացնելու պահից սկսած: Թերևս, դա մեր ողջ քաղաքական դաշտի «աքիլլեսյան գարշապարն» է: Քաղաքական պատասխանատվության բացակայությունն է պատճառը, որ այսօր ունենք այն, ինչ ունենք…

ՀՀ երրորդ քաղաքում առաջացած և դեռևս իր լուծումը չգտնող այս քաղաքական հակասությունների թնջուկը կառավարության համար փորձաքար է՝ հանրության առջեւ իր դիրքորոշումը ներկայացնելու առումով: Հանրության մոտ ակնհայտորեն առկա էին չհիմնավորված ակնկալիքներ կառավարությունից, եւ հանրային ընկալումների այդ փորձաքարը կհանդիսանա երեք կուսակցությունների դիմումի եւ դրա հիման վերաբերյալ ընդունված որոշումը: Անշուշտ, վերջին հաշվով կայացվելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում:

Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել. Եթե կայացվի իրավական որոշում, միանշանակ է, որ ավագանու գործունեության ժամկետը պետք է կրճատվի եւ նոր ընտրություններ նշանակվեն: Սակայն, կասկած չկա, որ ՀՀ կառավարությունը ոչ թե իրավական ճանապարհով է որոշում կայացնելու, այլ քաղաքական:

Հետևելով ՀՀԿ-ական ներկայացուցիչների ելույթներին, մեկնաբանություններին՝ նրանք նպատակ ունեն հետաձգել այս հարցը, ձգտելով այս հեղհեղուկ վիճակը պահպանել մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ապրիլի 10-ին՝ նոր քաղաքական իրավիճակում, հնարավոր է, որ այսօրվա ստորագրած կուսակցությունները տարբեր դիրքերում հայտնվեն: Այդ առումով Վանաձորի ավագանիում ձեռք բերված լոկալ պայմանավորվածությունները կարող են եւ փոխվել: Այս դեպքում իշխանություններն իրենց հույսը ամբողջովին դրել են քաղաքական իրավիճակի փոփոխության վրա:

Հատկանշական է, որ եւ՛ ՀՀԿ ներկայացուցիչները, եւ՛ դիմումը կառավարությանը հասցեագրող կուսակցությունների ներկայացուցիչները, հղում անելով օրենքին, տարբեր վարկածներ են պնդում: Ըստ ՀՀԿ-ականների՝ կառավարությունը չի կարող լուծարել ավագանին, իսկ ըստ տեղական դաշինքի ներկայացուցիչների՝ իրավասու է եւ կարող է: Սա ճիշտ կրկնում է այն իրավիճակը, որ գոյություն ունի Գյումրիում, ուղղակի՝ այլ խնդրի հետ կապված: Պարզապես արձանագրում ենք օրենքի տարընթերցման հետ կապված հերթական դեպքը: Ամբողջ խնդիրն այն է, թե հիմա կառավարությունն ինչպես է դուրս գալու այս իրավիճակից: Վերջին հաշվով, սա ոչ թե կուսակցությունների խնդիրն է, այլ կառավարության: Վանաձորում իրադարձությունների հետագա զարգացումը թերևս ի ցույց դնի, թե վարչապետի հայտարարած՝ բարեփոխումներ և փոփոխություններ անելու վերաբերյալ հայտարարությունները որքանով են իրական:


Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված