Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Կուսակցությունները չեն ցանկանում, հասարակ քաղաքացիներն էլ վախենում են Պարույր Հայրիկյանի առաջարկից

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու համար բոլոր քաղաքական կուսակցություններին, բացի ՀՀԿ–ից, առաջարկել է համախմբվել և ժողովրդավարական դաշինք ստեղծել: Հայրիկյանի ներկայացմամբ' դրա նպատակը ոչ թե առաջիկա խորհրդարանում մի քանի աթոռ զբաղեցնելը պետք է լինի, այլ կուսակցությունների ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելը, որպեսզի հնարավոր լինի երկրում շոշափելի փոփոխություններ իրականացնել:
ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարել էր, որ իր այդ առաջարկն ուժի մեջ կլինի մինչև նախորդ տարեվերջ և եթե կուսակցությունները չհամախմբվեն, ապա նա կհայտարարի հասարակությանն ավելի լայն ձևաչափով միավորելու և «Ժողովրդավարական Հայաստան» միավորում ստեղծելու մասին:
Հայրիկյանի առաջարկին ի պատասխան պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք նախընտրում են եվրոպական կողմնորոշման դաշինք ստեղծել: Մնացած կուսակցությունները, որոնք նույնիսկ նստավայր չունեն, նշել են, որ իրենք էլ իրենց հերթին են ցանկանում սեփական դաշինքով մասնակցել ընտրություններին: Անհասցե կուսակցությունների ներկայացուցիչների նման պատասխանը, սակայն, քաղաքական գործչի կարծիքով' հուշում է այն մասին, որ նրանք հետին նկատառումներ ունեն, որն ընդամենը պառլամենտում մի քանի աթոռ զբաղեցնելն է:
Հայրիկյանի նշած բոլոր ժամկետները սպառվել են և հետաքրքիր էր, թե համախմբման փորձն այս պահին ինչ ընթացքի մեջ է: «Փաստի» հետ զրույցում ԱԻՄ նախագահն ասաց, որ կուսակցություններին համախմբելու փորձը ձախողվել է, քանի որ Հայաստանում հասարակության ընդհանրական ճակատագրով մտահոգ կուսակցություններ իրականում չկան:
«Եթե անգամ կան անհատներ կամ խմբեր, որոնք հանդես են գալիս կուսակցությունների անվան տակ, ապա դրանց հիմնական մասը, ցավոք սրտի, հետին նկատառումներով առաջնորդվող անհատներ կամ ուժեր են: Ուստի առաջին ծրագիրը դրեցինք մի կողմ և հիմա աշխատում ենք երկրորդ ծրագրով»,– ասաց Պ. Հայրիկյանը:
Երկրորդ ձևաչափը՝ «Ժողովրդավարական Հայաստան» միավորումը, քաղաքացիական նախաձեռնություն է և եթե հասարակությունը շարունակի նույն տեմպերով արձագանքել, ապա քաղաքական գործչի կարծիքով չի բացառվում, որ հնարավոր լինի բավականին լավ արդյունքի հասնել:
«Զգալի թվով մարդիկ անձնական նամակներով դիմում են մեզ, բայց ասում են, որ վախենում են, որ իրենց աշխատանքից կհեռացնեն կամ կսկսեն հետապնդել իրենց: Ուստի առաջարկում են գաղտնի համագործակցել իրենց հետ: Ես ասում եմ կարելի է նաև նման ձևաչափով համագործակցել, սակայն՝ դա ողջունելի չէ, քանի որ մենք հրապարակային գործունեություն ենք ծավալում: Բայց կան նաև հրապարակային գործունեություն ծավալելուն պատրաստ անհատներ նույնպես: Այնպես որ մեր նախաձեռնության արդյունքներն ավելի տեսանելի կլինեն առաջիկայում»,– ասաց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց նաև, որ դրանից բացի հանդիպումներ է ունեցել նաև մի շարք հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ամարասի Արթուրի և Սեյրան Օհանյանի հետ, սակայն նախընտրելի է համարում գրանցված կուսակցությունների հետ աշխատելը: Ու եթե կուսակցություններին չհաջողվի միավորվել, ապա բոլորը միասին կարող են ձախողվել:
«Ընդդիմությանը պետք է ոչ թե 51, այլ 70% ձայն ստանալ, որպեզի կարողանանք երկրում իրավիճակ փոխել: Խոսքը համազգային դաշինք ստեղծելու մասին է, բայց պարզվում է, որ ազգի խնդիրներով մտահոգ կուսակցություններ չկան»,– ասում է Պ. Հայրիկյանը:
Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը նույնպես ընդունելի է ԱԻՄ առաջնորդի համար, քանի որ նախկինում իր առաջարկներին չմիացած անձանցից միայն բանակում ծառայողների դեպքում կարելի է ասել, որ նրանք ոչ թե մեր երկրի անպարկեշտ քաղաքացիներ են եղել, այլ բանակում ծառայելով ԱԻՄ–ի գործն են կատարել:
«Այնպես որ, եթե որևէ մեկը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, մեր պայքարի տարիներին ծառայել է բանակում, ապա նրանց հասցեին որևէ քննադատական խոսք ասել հնարավոր չէ»,– ասաց Պ. Հայրիկյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված