Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«ՉԻ». Ծառուկյանի համար քաղաքականությամբ զբաղվելն ինքնանպատակ չէ. Արման Վարդանյան

Հայկական Մամուլ

«ՉԻ» զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը։

- Պարոն Վարդանյան, խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Միասնություն» համազգային շարժումը։ Ի՞նչ փուլում եք այսօր, ինչպե՞ս եք մասնակցելու առաջիկա ընտրություններին, կբացե՞ք փակագծերը։

- Ես փակագծերը բացելու խնդիր չունեմ, քանի որ որեւէ գաղտնի կամ կոնսպիրատիվ գործընթացի չեմ մասնակցում։ Մեզ մոտ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ։ Դեռ ամիսներ առաջ, նախաձեռնելով «Միասնություն» համազգային շարժումը, մենք հայտարարել էինք, որ ակտիվորեն մասնակցելու ենք մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին, որ մեր երկրին անհրաժեշտ է որակական քաղաքական սերնդափոխություն, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն միասնական ջանքերով, համատեղ ուժերով։ Մեր բոլոր գաղափարները այսօր արդիական են, դեռ ավելին, դրանք օրեցօր ավելի են առարկայանում։ Մասնավորապես, ընտրություններին մեր մասնակցության առումով կարող եմ նշել, որ ի սկզբանե մենք խոսել էինք դաշինքային ձեւաչափով ընտրություններին մասնակցության մասին։

Այսօր արդեն այդ դաշինքը ուրվագծվում է, որը հավակնում է դառնալ նախընտրական հզոր բեւեռ' ունակ մեր հասարակությանը առաջարկելու պետության եւ հասարակության զարգացման որակապես նոր մոտեցումներ ու ծրագրեր։ Այդ ուղղությամբ կան արդեն նախնական պայմանավորվածություններ ու նախընտրական դաշինքի մաս կազմող հասարակական-քաղաքական ուժերի հետ համագործակցության կոնկրետ տեսլական, որի վերջնական արդյունքները մեր հանրությանը կներկայացնենք մոտ ժամանակներս։

- Ասացիք, որ կա համագործակցության կոնկրետ տեսլական, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայտնի են մարդկանց կամ ուժերի անունները, որոնք տեղ են գտնելու ձեր ուժի նախընտրական ցուցակում։

- Մոտ օրերս այդ ցանկին կծանոթանաք: Դա բավականին ներկայանալի ցանկ է։

- Ակնարկեցիք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին, կասե՞ք ինչով եք առանձնանալու ընտրություններին մասնակցող մնացած ուժերից։

- Մեր նախընտրական ծրագիրն այժմ կազմավորման փուլում է, եւ միայն վերջնական տեսքի բերելուց հետո եւ օրենքով նախատեսված ժամկետներում այն կներկայացնենք հանրությանը։ Ասեմ միայն, որ մեր ծրագիրը կունենա գիտական ու փորձագիտական լուրջ հենք։

Ցավոք, մեր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում մենք ականատես ենք լինում անարդյունավետ քաղաքականության, ոչնչով չարդարացված «նորարարությունների» կամ ինքնագործունեության, հապճեպ, «ձեռքի հետ» ընդունվող քաղաքական որոշումների, որոնք հարուցում են հասարակության բնական դժգոհությունը։ Այս իրավիճակը պետք է փոխել։ Մեր երկրի կառավարմանը պետք է մասնակցեն հասարակության բոլոր կարող ուժերն ու լավագույն մասնագետները։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։

Ատելությունն ու իրար ամեն գնով ոչնչացնելու մոլուցքը, քաղաքական դաշտի աղճատվածությունը, քաղաքական դիսկուսը անձնական վիրավորանքների մակարդակին իջեցնելը կործանարար են մեր պետության համար եւ դեգրադացնում են հասարակական-քաղաքական դաշտը։ Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել խրոնիկական հիվանդության։

Հայաստանում ոչ միայն նախընտրական, այլ բոլոր կարգի քաղաքական բանավեճերը պետք է լինեն ծրագրային ու գաղափարական։ Միայն առողջ միջավայրում կարող են ծնվել առողջ գաղափարներ։ Մենք հանդես ենք գալու հասարակական-քաղաքական դաշտի առողջացման, համախմբման ու միասնության գաղափարներով' հիմքում ունենալով քաղաքական սերնդափոխության հրամայականը։ Կարծում ենք, մեր Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի հպարտության երկիր։ Իսկ մենք այդ ձեւափոխման մարտիկներն ենք։ Եվ այս երազանքը մեր հիմնական նպատակն է։ Մեր թիմը պետք է անի ամեն ինչ, որ Հայաստանը դառնա երկիր, ուր վերադառնում են;

- Դուք այս օրերին ակտիվ հանդիպումների, քննարկումների մեջ եք, բավականին ջերմ հարաբերություններ ունեք նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի՞նչ հարցեր եք քննարկում։ Հնարավո՞ր է' ինքը գլխավորի ձեր նախընտրական դաշինքը։

- Այո, մենք Գագիկ Ծառուկյանի հետ ընկերներ ենք, հանդիպում ենք բավականին հաճախ, իրար հետ շատ ենք քննարկում երկրում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ տեղյակ եմ, որ Ծառուկյանն այս օրերին շատերի հետ է հանդիպում ու քննարկում երկրի սոցիալ-տնտեսական-քաղաքական իրավիճակը։ Այդ հանդիպումների ժամանակ շատերն են հորդորել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, ընդ որում` այդ մարդիկ այսօր էլ մեր երկրում կարեւոր դերակատարներն են ու հայտնի դեմքեր։ Ես ինքս էլ կավելացնեմ, որ Ծառուկյանը մեր երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանցից է։ Անկախ նրա ակտիվ քաղաքականություն վերադարձից, նա միշտ էլ մեր ժողովրդի կողքին է ու պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր պետությանն ու հասարակությանը։ Ու դրա համար ինքն ամենեւին քաղաքականության կարիքը չունի ու դրանով չի, որ ապրում է։ Քաղաքականությունը նրա համար ինքնանպատակ չէ։

Այսօր էլ դուք տեսնում եք, որ նրա անունը չի իջնում մամուլի էջերից, Ծառուկյանը պահպանում է իր մեծ վարկանիշը ժողովրդի շրջանում։ Սրանք լուրջ գործոններ են, որոնք ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը չեն կարող հաշվի չառնել։ Անկախ ամեն ինչից, մեր երկրին պետք են լուրջ փոփոխություններ, այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է գիտակցեն բոլորը։ Ինչ վերաբերում է մեր նախաձեռնած դաշինքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, դա, նախեւառաջ, իր անձնական որոշման հարցն է։ Մենք Ծառուկյանի հետ լավ ընկերներ ենք ու շարունակելու ենք մնալ այդպիսին' անկախ քաղաքական դիրքորոշումներից։

- Ե՞րբ կավարտվեն բանակցությունները, վերջնական արդյունքները ե՞րբ կիմանանք։

- Մենք մոտ օրերս կավարտենք խորհրդակցություններն ու բանակցությունները, որի արդյունքներն էլ, բնականաբար, կներկայացնենք մեր հանրությանը։ Ամեն ինչ իր ժամանակին։ Մի բան կարող եմ ասել միայն, որ մեր առաջարկած միասնության, համերաշխության ու սերնդափոխության գաղափարներն այսօր, առավել քան երբեւէ, պահանջված են հասարակության կողմից։ Եվ այն մարդիկ, որոնք գիտակցում են կամ կիսում են մեր այս սկզբունքը, որ այս ճանապարհով է հնարավոր երկրում հաղթահարել ստեղծված իրավիճակը, հենց նրանց հետ էլ մենք կանցնենք մեր պայքարի ճանապարհը։ Իսկ որ մտածող մարդկանց պակաս այս երկրում չկա' դրանում եւս համոզված ենք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված