Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության ձախողումները...

Վերլուծական

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս Կարեն Կարապետյանի փիառը եւ կերպարը կառուցվել է փոփոխությունների սպասման, նորի ու առաջադեմի վրա: Շատերը անգամ չէին բացառում, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացվի: Ինչ խոսք, Կարեն Կարապետյանը մենեջերական եռանդով միանգամից լծվեց այդ գործին: Սակայն այն, որ մի շարք պաշտոններից ազատվել են որոշ օդիոզ կերպարներ, եկել «անբիծ կենսագրությամբ» նոր կառավարիչներ դեռ բնավ էլ կադրային ջարդ չի հիշեցնում: Այս ընթացքում կառավարության արձանագրած «հաջողությունները» կարծես վկայում են այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի վատ կադրերը պարզապես փոխարինվել են Կարեն Կարապետյանի վատ կադրերով:

Թե′ վարչապետը, թե′ նրա կերպարի վրա աշխատողները հասկանում էին, որ ավելորդ հույսերն ու սպասումները ի վերջո հարվածելու են վարչապետին, այդ պատճառով նրանք բազմիցս ակնարկել են, որ ոչ միայն 100 օրվա, այլեւ առաջիկա 6 ամսվա կտրվածքով չպետք է սպասել էական փոփոխություններ, որ այդ ժամանակաշրջանը հետագա ծրագրերի համար նախադրյալներ ստեղծելու փուլն է: 

Այս առումով, ի՞նչ ունի ներկայացնելու Կարեն Կարապետյանը, անհաջող կադրային փոփոխություններից բացի: Թերևս` ոչինչ: Բիզնեսի համար մի շարք պարզեցումներ մաքսային կտրվածքով, կարմիր գծերի ու արագաչափերի «պետականացում»: Մյուս կողմից, պետական կառավարման ու միջոցների օպտիմալացումն առայժմ կատարվում է հանրության հաշվին: Կրճատվել են աշխատատեղեր պետական համակարգում: Ընդունվել է հարկային օրենսգիրքը, որը եկամտային հարկի մասով լրացուցիչ բեռ է դարձել աշխատողների զգալի մասի վրա: «1000 դրամի նախագիծը» փաստացի նոր հարկատեսակ է, որը նույնպես գանձվելու է աշխատողներից: Այսինքն, «հավելյալ արժեքը», որի մասին խոսում էր վարչապետը, առայժմ վեր է ածվել «հավելյալ փողի հավաքագրման», որը գանձվելու է հանրությունից: Փոխարենը, Ապօրինի հարստացման քրեականացման նոր օրենքով երաշխիքներ ու սեփականության «լեգիտիմացում» է ապահովվում իշխող տնտեսա-քաղաքական համակարգի համար: Այսինքն, այս սեգմենտը, որը տնօրինել է ազգային բարիքն ու բյուջեն, չի վճարելու «համակարգային փոփոխությունների» համար: Սրանք կարապետյանական նորանշանակ կադրերի գործունեության մի քանի դրվագներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ են ընթանալու «համակարգային փոփոխությունները»: Դա գործող համակարգի տրանսֆորմացիան է նոր իրավիճակում, որի համար վճարելու է հանրությունը: Իրական համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է լիովին այլ տրամաբանություն թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում:

Դրանք ոչ միայն չեն կատարվում, այլեւ չկա որեւէ նախադրյալ, որը կհուշեր, որ ապագայում արվելու են: Ավելին, երբ մինչեւ ընտրություն 6 ամիսը հայտարարվում է սպասման ժամանակաշրջան, դա նշանակում է, որ հանրությանը փորձում են հետ պահել կոնկրետ հարցադրումներից: Իրականում, հանրային-պետական կյանքում իրական համակարգային փոփոխությունների ժամանակը հենց այս 6 ամիսներն են, մինչեւ ընտրություն: Իսկ ընտրությունից հետո հաստատվելու է իշխող համակարգի նոր ստատուս-քվոն առաջիկա հնարավոր տասնամյակի համար:

Ասել, որ բոլոր նոր նախարարները «հալած յուղի պես» տիրապետում են իրենց ոլորտներին, ինչպես դա ակնկալում էր Կարեն Կարապետյանը՝ ոչ մի կերպ չի կարելի. նրանք մասնավոր սեկտորից արհեսականորեն բերված կադրեր էին, որոնց` կառավարություն մուտքն ընդամենը մեկ խնդիր էր լուծելու Կարապետյանի համար. սեփական PR-ի խնդիր էր լուծվում, իսկ թե ինչ կլիներ ինքնահաստատման արդյունքում, ոչ ոքի չէր հուզում: Եթե փոփոխություններն ու հաջողությունները տեսանելի չեղան, կպարտվի ե՛ւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ե՛ւ իշխող կուսակցությունը՝ ընտրություններին ընդառաջ: Կադրային տեղափոխություններով խնդիրները չեն լուծվում, լուրջ անելիքներ կան...

 Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված