Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Վարչապետի հարյուր օրվա ասուլիսի հետքերով

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 13–ին վարչապետ Կարեն Կարապետյանը բավական լայն ֆորմատով մամլո ասուլիսում ներկայացրեց իր պաշտոնավարման հարյուր օրը։ Անշուշտ, ասուլիսի ձևաչափը ինքնին դրական էր, քանի որ հնարավորություն էր տրված բոլոր լրատվամիջոցներին մասնակցել ասուլիսին և իրենց հարցերն ուղղել և այս առումով վարչապետի ասուլիսը առանձնանում էր հիմնականում ընտրովի լրատվամիջոցների հետ պետական բարձր պաշտոնյաների կողմից տրվող հարցազրույցներից։ Սակայն առավել հետաքրքիր էին ասուլիսում հնչող հարցերը, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հստակ ու նպատակային չէին։ Ընդհանուր առմամբ լրագրողների կողմից ձևակերպված հարցերը կրում էին առավել ընդհանրական բնույթ, ինչն էլ իր հերթին բերում էր ընդհանրական պատասխանների, ինչից էլ իրենց հերթին դժգոհում կամ դժգոհելու են հենց նույն լրագրողները։
Իրականում այդ ասուլիսը կարող էր շատ ավելի հստակ շեշտադրումներ ունենալ։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած կառավարության նիստում վարչապետը կարելի է ասել հերթական հանձնարարականները տվեց՝ այս անգամ որոշակի ապրանքների ներմուծման, փոխարինման և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ռազմավարություն մշակելու մասին։ Այս հանձնարարականներից զատ թերևս իր նշանակումից ի վեր Կարեն Կարապետյանը ցանկացած կառավարության նիստում հանդես էր գալիս հանձնարարականներով։
Մեր պատկերացմամբ վարչապետի հարյուր օրվա ամփոփիչ ասուլիսում թերևս առավել նպատակահարմար կլիներ, որպեսզի յուրաքանչյուր հարց վերաբերվեր կոնկրետ այս կամ այն հանձնարարականի կատարման ընթացքին կամ ճակատագրին։ Նման պայմաններում արդեն իսկ հարցուպատասխանը լիովին կտեղավորվեր ամփոփիչ ասուլիսի ձևաչափում, վարչապետի պատասխանները կլինեին ավելի հստակ, որոնցից և ավելի հստակ պատկերացում կունենայինք կառավարության գործունեության թեր և դեմ կողմերի վերաբերյալ։
Սակայն, ցավոք սրտի, պետք է նշել, որ ընդհանրապես պաշտոնատար անձանց հետ կազմակերպվող հարցազրույցներում մշտապես առկա է լղոզվածություն և ընդհանրականություն, որն էլ իր հերթին նպաստում է նրան, որ ցանկացած պաշտոնատար անձ շատ հեշտությամբ նման գեղեցիկ ձևակերպումներով, սակայն ոչինչ չասող պատասխաններ է տալիս։ Նման իրավիճակում մեղադրել պաշտոնյային պատասխանից խուսափելու մեջ թերևս այնքան էլ տեղին չէ, քանի որ վերջիվերջո ցանկացած պատասխանի որակ պայմանավորված է հենց հարցի որակից և ուղղվածությունից, հակառակ դեպքում մենք ունենում են բավական անորակ և ոչինչ չտվող լրատվություն։
Սա իհարկե, չի վերաբերում ասուլիսում հնչած բոլոր հարցերին, սակայն ընդհանուր մթնոլորտը հենց այդպիսին էր։
Վերջապես պետք է նշել, որ ներկայի հայաստանյան պայմաններում, երբ խորհրդարանական ընտրությունները բոլորովին էլ սարերի ետևում չեն, թերևս կարիք կա որոշակի մոնիթորինգի ենթարկել ընդհանրապես հայաստանյան լրատվական դաշտը, որը կանխատեսելիորեն ավելի ու ավելի սադրիչ բնույթ է ստանալու՝ որոշ լրատվամիջոցների դեպքում միտումնավոր, իսկ որոշների դեպքում էլ' տարերայնորեն։
Սա, ըստ էության, բավական լուրջ խնդիր է, քանի որ ինֆորմացիային ներկայի քանակի ու տարածման հնարավորությունների պայմաններում հասարակությանն առավել քան անհրաժեշտ են տեղեկությունների և իրավիճակը ռեալ պատկերացնելու վստահելի միջոցներ և աղբյուրներ, այլապես մենք կարող ենք պարզապես կանգնել մանիպուլյացիայի ենթարկված և չկողմնորոշված հանրության և ընտրազանգվածի առջև»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված