Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Քաղաքական դիրքավորումներն ընտրություններից առաջ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, կուսակցություններն այսօր իրենց ինչպե՞ս են դրսևորում, չհայտարարված ընտրարշավը սկսվա՞ծ է:

– Ընտրարշավը վաղուց է սկսվել: Ընդ որում, ընտրական համակարգն այնպիսին է, որ կուսակցություններն ավելի շատ պայքարելու են իրենց ներսում, քան միմյանց դեմ:
Մասնավորապես Հանրապետական կուսակցությունում ընթանում է պայքար' ցուցակի համար առանձին և ռեյտինգային տեղերի համար առանձին: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները պայքարում են ոչ թե Հանրապետականի, այլ միմյանց դեմ:

– Այսպիսի դրսևորումները բնակա՞ն են:

– Բնական են: Որովհետև բոլոր փորձառու քաղաքական գործիչները, ես նկատի ունեմ առավելապես ընդդիմադիր հատվածին, շատ լավ հասկանում են, որ Հանրապետական կուսակցությունը, այսպես թե այնպես, ունի իր որոշակի ձայնը: Եվ նրանից իրենք չեն կարող ձայն տանել: Իրենց ձայների համար պետք է պայքարեն սեփական էլեկտորատի, կամ որ նույնն է՝ ընդդիմադիր էլեկտորատի մեջ: Եվ սա բնական պայքար է, որ միշտ է տեղի ունեցել:

– Իսկ նոր դաշինքներ ուրվագծվո՞ւմ են:

– Դե, արդեն մեկը կա: Կլինի դաշինք նաև Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Կարծում եմ, կմտնեն Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի գլխավորած ուժերը, Դեմոկրատական կուսակցությունը:
Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ մտնում է քաղաքականություն, մի դաշինք էլ իր շուրջ կձևավորվի: Նա չի մտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ: Կլինի վերկուսակցական դաշինքի ղեկավար:

– Այդ դեպքում կխառնվե՞ն քաղաքական մասնակիցների խաղաքարտերը:

– Բոլորն այսօր սպասում են հատկապես Գագիկ Ծառուկյանի խոսքին: Որովհետև անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում նրան, օբյեկտիվ իրավիճակն այլ է. նա ունի որոշակի էլեկտորատ: Եթե մասնակցում է ընտրություններին, այդ էլեկտորատն իրենն է, իսկ եթե չի մասնակցում, նույն էլեկտորատի համար պայքարում են մյուս բոլոր ուժերը:

– Իհարկե, դեռ երկու ամիս կա ընտրություններին, բայց այսօրվա տվյալներով ինչպե՞ս եք գնահատում կուսակցությունների հնարավորությունները:

– Այսօրվա տվյալներով ռեալ անցողիկ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և այն դաշինքը կամ քաղաքական ուժը, որը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը: Եթե, իհարկե, վերջինս որոշի մասնակցել ընտրություններին: Մնացած բոլոր քաղաքական ուժերը սահմանային վիճակում են: Չկա այնպիսի ուժ, որ վստահ լինի իր հաղթանակի մեջ:
Դա ցույց տվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այստեղ ինձ հետ կարող է վիճել ՕԵԿ–ը, թե անցել ենք Վանաձորում և Գյումրիում: Բայց նկատենք, որ Երևանում նա ձայն չունի. ավագանու ընտրություններում չանցավ ընդհանրապես: Մի նկատառում ևս. եթե նշում ենք, որ Հանրապետականը կանցնի, նրանից չէ, որ ժողովուրդը քաղաքական համակրանք ունի նրա նկատմամբ: Պարզապես այս կուսակցությունը կանցնի իր անհամար ռեսուրսների շնորհիվ:

– Ալյուրի ու շաքարավազի գները բարձրացան: Դա կապվա՞ծ է ընտրությունների հետ:

– Ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ենթադրություն անել, որ դա այդքան ընտրությունների հետ չէ, որ կապված է: Այլ պայմանավորված է այն հանգամանքով, որ մաքսային–հարկային համակարգում փորձում են քայլեր իրականացնել օրենքի տառին համապատասխան: Այս պարագայում' ստվերից հանել Սամվել Ալեքսանյանին: Որովհետև գաղտնիք չէ, որ ալյուրի և շաքարավազի ներկրման դաշտում մենաշնորհ ունի: Իսկ եթե գալիս է հարկային դաշտ, պետք է վճարի սահմանված հարկերը, և ըստ այդմ էլ ապրանքների գները բարձրացնի:

– Այսինքն' եթե հարկերը պետք է վճարի, ապա ընտրությունները չպետք է ֆինանսավորի: Իհարկե, ես նկատի ունեմ ապօրինի ֆինանսավորումը:

– Չի կարող չֆինանսավորել: Նա այդքան հնարավորություն չունի, որպեսզի ընտրությունները չֆինանսավորի: Բոլոր օլիգարխները կֆինանսավորեն ընտրությունները:

– Այսինքն' էլի դարձ ի շրջանս յուր. ինչպես եղել է մեր հազար տարվա ընտրությունների ժամանակ:

– Այս հարցում, կարծում եմ, մեղավոր են բոլորը, այդ թվում և էլեկտորատը, որի մի ստվար զանգված չի սպասում այն բանին, որ քաղաքական ինչ–որ ուժի ներկայացուցիչ դուրս գա փողոց ու գաղափարական խոսակցություն վարի: Էլեկտորատի 90%–ը միանշանակ անհաղորդ է գաղափարներին: Նա հարցնում է' փող ֆռալո՞ւ է, թե՝ չէ: Սա է փաստը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված