ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է
Իրավունք
Ոստիկանությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին
Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»:
Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները՝ տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Վերջին զանգի կապակցությամբ այսօր՝ ժամը 19:00-ի դրությամբ, Երեւանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա, իսկ մարզերում՝ 25 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին՝ մանկավարժներին ու հատկապես ծնողներին՝ ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում