Սահմանադրական դատարանում շարունակվում է ընդդիմության հայցի քննարկումը
Քաղաքական
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վիճարկման հայցի քննարկումը։
Թվով երկրորդ դատական նիստի ընթցքում դեռ ելույթ է ունեցել միայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով իր մեկուկեսժամյա ելույթում ներկայացրել է դիմող կողմի հայցում տեղ գտած մեղադրանքների հակափաստարկները։
Վերջինս իր ելույթի հիմնական շեշտը դրել էր այն բանի վրա, որ դիմող կողմի փաստերը բավականաչափ ծանրակշիռ չեն ընտրությունները անվավեր ճանաչելու համար։
Մուկուչյանի ներկայացրած տվյալներով՝ փաստեր չկան, որ ապացուցում են ընտրողների կամքի նկատմամբ բռնացումը, ընտրողների կամարտահայտության ազատության սահմանափակումը։
Ըստ նրա՝ ենթադրությունների բնույթ են կրել կնիքների, կրկնակի քվեարկության, կուտակումների մասին տեղեկությունները, եղած դեպքերն էլ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Բացի այդ, ըստ ԿԸՀ նախագահի, բոլոր ընտրատեղամասերում ընդդիմությունն ուներ վստահված անձինք, ովքեր մասնակցել են ընտրություններին, քվեաթերթիկների հաշվարկի գործընթացներին, և եթե լիներ խախտում, կարող էին հայտնել այդ մասին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում