«Էլեկտրոն» գործարանում երեկ տեղի ունեցած պայթյունի գործով հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Երեկ «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ, ժամը 14.30-ի սահմաններում, Շարուրի փողոցում գտնվող «Էլեկտրոն» ԲԲԸ 16-րդ արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի ընթացքում փոխտնօրեն՝ 1947 թ. ծնված Ազիզբեկ Բարսամյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի պետ՝ 1940 թ. ծնված Ջանիբեկ Մարտիրոսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում